Բաժիններ՝

ԵՄ-ն արգելք է սահմանել Բելառուս զենքի և զինամթերքի արտահանման վրա

Եվրամիությունն ընդլայնել է Բելառուսի դեմ պատժամիջոցները և արգելք սահմանել երկիր այնպիսի ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վրա, որոնք նպաստում են երկրի ռազմական և տեխնոլոգիական կարողությունների զարգացմանը: Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի կայքում հրապարակված հայտարարության մեջ:

«Միջոցառումներն ընդլայնում են Բելառուս արտահանման արգելքը մի շարք բարձր զգայունության ապրանքների ու տեխնոլոգիաների նկատմամբ, որոնք նպաստում են Բելառուսի ռազմական և տեխնոլոգիական առաջընթացին», – ասվում է փաստաթղթում։

Բացի այդ, ԵՄ-ն արգելք է սահմանել Բելառուս զենքի և զինամթերքի, ինչպես նաև «այնպիսի ապրանքների արտահանման վրա, որոնք կարող են օգտագործվել ավիացիոն և տիեզերական արդյունաբերությունում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031