Բայդենը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Նիգերի հեռացված նախագահին
Ջո Բայդենը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Նիգերի նախագահ Մուհամեդ Բազումին՝ այդ երկրի Անկախության օրվան նվիրված գրավոր հայտարարության մեջ։ CNN-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄՆ-ը «Նիգերի ժողովրդի կողքին է», քանի որ երկիրը կանգնած է «իր ժողովրդավարության լուրջ մարտահրավերի առջև»:
Սա առաջին դեպքն է, երբ Բայդենը մեկնաբանում է իրավիճակը Նիգերում։ Երկրի նախագահի ազգային գվարդիան հեռացրել է նախագահին, իսկ ղեկավարն իրեն հռչակել է նոր նախագահ։
«Նիգերի ժողովուրդն իրավունք ունի ընտրել իր առաջնորդներին: Նրանք իրենց կամքն արտահայտել են ազատ և արդար ընտրությունների միջոցով, և դա պետք է հարգել», – ասել է Բայդենը։ «Հիմնական ժողովրդավարական արժեքների պաշտպանությունն ու սահմանադրական կարգի, արդարության և խաղաղ հավաքների իրավունքի պաշտպանությունը կարևոր են Նիգերի և Միացյալ Նահանգների միջև գործընկերության համար»,- նշված է Բայդենի ուղերձում։
«Ես կոչ եմ անում անհապաղ ազատ արձակել նախագահ Բազումին ու նրա ընտանիքին ու պահպանել Նիգերի դժվարությամբ ձեռք բերված ժողովրդավարությունը», – հավելել է նա: