168.am-ի մոսկովյան մերձդիվանագիտական տեղեկությունների համաձայն, Ռուսաստանի դիվանագիտական շրջանակները հասկանում են իրավիճակի աղետալի ռիսկերը Հարավային Կովկասում ՌԴ ներկայության համար՝ կանխատեսելով նույնիսկ, որ ԼՂ-ից ռուս խաղաղապահների հեռացումով կարող է սկսվել կամ պարզապես ավարտվել Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու գործընթացը, որն էլ Արևմուտքն իր ճնշումներով ու ակտիվ քաղաքականությամբ ներկայումս առաջ է մղում:
Միացյալ Նահանգները և Իսրայելը երկուշաբթի օրը պայմանավորվել են ուժեղացնել միջոցառումների համակարգումը, որպեսզի Իրանը չկարողանա միջուկային զենք ստանալ:
168.am-ի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը պատասխանելով մեր հարցերին՝ նշեց, որ ամեն ինչ պայմանավորված է Արցախի շրջափակումից հետո Արցախի իշխանությունների կատարած քայլերով և զիջումներով։
Գերատեսչությունը ցանկանում էր ստուգել՝ արդյոք այդ սենսորը կարող է հայտնաբերել բալիստիկ հրթիռների մեկնարկները:
Առնվազն ութ մարդ է զոհվել, ավելի քան 100-ը՝ վիրավորվել Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում հինգհարկանի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Չժան Մինի հետ հանդիպմանը հաստատել է ՇՀԿ-ին միանալու և կազմակերպության աշխատանքներին ակտիվորեն մասնակցելու Թեհրանի վճռականությունը։
Ֆրանսիայի ամբողջ տարածքում այսօր գործադուլի են դուրս եկել տարբեր ոլորտների աշխատողներ, այդ թվում՝ աղբահանությամբ զբաղվողները, կոմունալ ծառայությունների աշխատողները և գնացքավարները:
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 7-ին ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին:
Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Թայբեյի խաղաղ ու կայուն զարգացման համար իրական սպառնալիք են ներկայացնում Թայվանի անջատողականները:
Պեկինի և Մոսկվայի հարաբերությունները պետք է ամրապնդվեն աշխարհում աճող անկայունության ֆոնին, կարծում է Ցին Գանը։
ԱՄՆ մայրաքաղաքում նա կհանդիպի նախագահ Ջո Բայդենի հետ։
Զինծառայողներն ընդհարման մեջ չեն մտել ցուցարարների հետ և շարժվել են դեպի գետը։
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն իր մերձավորարևելյան շրջագայության շրջանակներում այսօր չհայտարարված այցով ժամանել է Իրաք՝ քննարկելու անվտանգության հարցեր:
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը ԱՄՆ ԶՈւ ԳՇ պետ Մարկ Միլիի Ռոժավա կատարած այցի (Սիրիայի հյուսիս) կապակցությամբ բացատրություններ տալու համար կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը Երևանում կընդունի Կովկասյան հարցերով ավագ խորհրդատու Լու Բոնոյին։ Մարտի 7-ին Լու Բոնոն կհանդիպի ՀՀ պաշտոնատար անձանց և այլոց հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների աջակցությունը՝ միտված համապարփակ խաղաղության հասնելու ուղղությամբ հայ-ադրբեջանական բանակցություններին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական լուծմանը։
Իսրայելի իշխանությունները և պաշտպանության բանակն առայժմ որևէ հայտարարություն չեն արել հրթիռակոծության առնչությամբ:
Մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն խմբերն Արցախում կրակ են բացել հերթափոխի մեկնող ոստիկանության ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով Արցախի ոստիկանության երեք ծառայող զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել:
Մենք հետևում ենք մարտի 5-ին Ղարաբաղում տեղի ունեցած փոխհրաձգության մասին հաղորդագրություններին, որի հետևանքով զոհվել է հինգ մարդ։
Աշխարհի 229 երկրներում և տարածքներում կորոնավիրուսի համավարակի բռնկումից մինչ օրս հիվանդության հաստատված դեպքերի թիվը հասել է 680 690 503-ի:
ԱՄՆ-ի առաջին տիկին Ջիլ Բայդենը հայտարարել է, որ իր ամուսինը՝ նախագահ Ջո Բայդենը, չի անցնելու մտավոր ունակությունների թեստ:
«Կին ազատամարտիկների միության» նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը պատահական չի համարում, որ Արցախում դիվերսիան տեղի ունեցավ սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը:
«Էդմոն Մարուքյանն այսօր հանդիսանում է այսօրվա դե ֆակտո իշխանության քաղաքականության կրողն ու այն առաջ տանողը։ Ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության 2021 թվականի նախընտրական ծրագրում Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման անհրաժեշտությանը հղում անելուն, ապա, այդ նախընտրական ծրագիրը գրելիս որոշ աշխատանքների ես էլ եմ մասնակցել, և այդ կուսակցական ծրագիրը կարող է Էդմոն Մարուքյանի համար այսօրվա իրավիճակում չտեղավորվել»։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության ֆոնին Միացյալ Թագավորության բանակի ռազմական տեխնիկան փոխարինման կարիք ունի։
Չինաստանը հայտարարել է, որ այս տարի իր ռազմական ծախսերը կավելացնի 7%-ով՝ նախազգուշացրելով ռազմական սպառնալիքների աճի մասին:
Ադրբեջանական կողմն, իր հերթին, հայտնել է իր բանակի երկու զինծառայողի մահվան մասին։
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության խոսնակ Պետեր Ստանոն անդրադարձել է Արցախում ոստիկանների վրա Ադրբեջանի դիվերսիոն խմբի հարձակմանը:
Ամիսներ շարունակ փակ պահելով Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, ստեղծելով հումանիտար ճգնաժամ Արցախում՝ Ադրբեջանն անցել է ահաբեկչական գործողությունների` փորձելով հասնել իր առջև դրված առաջիկա նպատակներին:
BrahMost Aerospace Pvt ընկերությունը ռուս-հնդկական համատեղ ձեռնարկություն է, որն արտադրում է գերձայնային թևավոր հրթիռներ, որոնք կարող են արձակվել սուզանավերից, նավերից, ինքնաթիռներից և ցամաքային հարթակներից:
ՌԴ ԱԳՆ-ն Երևանին ու Բաքվին կոչ է անում վերադառնալ բանակցային սեղան: Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Ադրբեջանի նախօրեի ահաբեկչական գործողություններին Արցախում:
Դոնեցկի մարզի Բախմուտ քաղաքի համար մարտեր են ընթանում արդեն 8 ամիս՝ 2022 թ.-ի հուլիսից: