Բաժիններ՝

Դանակահարություն Սեուլում․ կա 13 վիրավոր

Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլի մերձակայքում գտնվող Սոննամ քաղաքում դանակահարության և վրաերթի հետևանքով 13 մարդ է վիրավորվել։ Ոստիկանությունը բռնել է հանցագործին։ Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։

Ըստ ոստիկանության՝ դեպքը տեղի է ունեցել քաղաքի մետրոյի կայարանի մոտ։ Ոստիկանները կասկածյալին բռնել են դանակահարությունների մասին ահազանգեր ստանալուց 10 րոպե անց։ 9 մարդ դանակահարվել է մետրոյի կայարանի մոտ, իսկ մյուս 4-ը վիրավորվել է մինչ այդ, երբ կասկածյալը դանակահարությունները սկսելուց առաջ մեքենան վարել է մայթի վրա։

Տուժածների առողջական վիճակի մասին առայժմ մանրամասներ չեն հաղորդվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս