Լեռնային Ղարաբաղում բնակվող ժողովուրդը կանգնած է իր գոյության վտանգի առջև. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ
Լեռնային Ղարաբաղում բնակվող ժողովուրդը կագնած է իր գոյության վտանգի առջև ամբողջական շրջափակման պայմանենրում, որն իրականացվել է Ադրբեջանի կողմից։ Այս մասին հայտարարեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։
«Ադրբեջանը 7 ամիս շարունակում է արգելափակել Լաչինի միջանցքը։ Իսկ այն հումանիտար օգնության փոխադրման կարևոր երթուղի է։ Դա Լեռնայինն Ղարաբաղը միացնում է արտաքին աշխարհի հետ»,- նշեց նա։
«Հուլիսի 15-ից Ադրբեջանի կողմից հումանիտար փոխադրումների կանգնեցումը հասցրել է սննդամթերքի, դեղորայքի և այլ կարևոր ապրանքների կրիտիկական անբավարարության, որի հետևանքով առաջացել է լայնամասշտաբ հումանիտար ճգնաժամ։ Էլեկտրամատակարման ու գազամատակարարման անջատումը պարալիզացրել է բժշկան օգնության տրամադրման համակարգերը»,- ընդգծեց Մարգարյանը։