Մասամբ արգելվել է ավտոմեքենաների արտահանումը Վրաստանից ՌԴ

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության փոխանցմամբ՝ օգոստոսի 1-ից ուժի մեջ է մտել ԱՄՆ-ից Վրաստանի տարածք ներմուծվող տրանսպորտային միջոցների վերաարտահանման/արտահանման սահմանափակումները: Այս մասին գրում է aliq.ge-ն։

Եվրոպայից ներմուծման սահմանափակումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 26-ից, ինչպես նախատեսված է ԵՄ պատժամիջոցների 11-րդ փաթեթով։

Ֆիննախի տվյալներով՝ սահմանափակումները կիրականացվեն ԱՄՆ-ի և Եվրամիության սահմանած պատժամիջոցներին համապատասխան և կազդեն ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Բելառուսի վրա։ Ֆիննախն ու եկամուտների ծառայությունը այս պահին այլ պատժամիջոցների միանալու մասին չեն խոսում։

Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների շրջանակում մինչ այժմ սահմանափակվում էր 50 հազար եվրոյից ավելի թանկարժեք մեքենաների արտահանումը Ռուսաստան, պատժամիջոցների 11-րդ փաթեթը վերաբերում է 1,9 լիտրից ավելի շարժիչի ծավալով մեքենաներին, ինչպես նաև էլեկտրական և հիբրիդային մեքենաներին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031