Բաժիններ՝

Ուկրաինան F-16 կործանիչներ կստանա ուկրաինացի օդաչուների ուսուցման գործընթացի ավարտից հետո

Ուկրաինայի զինված ուժերը F-16 կործանիչներ կստանան ուկրաինացի օդաչուների ուսուցման գործընթացի ավարտից հետո։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

«Մենք ձևակերպել ենք մեր դիրքորոշումը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի` Եվրոպայում իր գործընկերներին ուղղված նամակում։ Ուսուցման ավարտից հետո Միացյալ Նահանգները պատրաստ կլինեն հաստատել երրորդ երկրներից Ուկրաինային F-16 ինքնաթիռների փոխանցումը»,- Սալիվանի խոսքերը մեջբերում է «The Guardian»-ը։

Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն ամեն ինչ կանի Ուկրաինայի հակահարձակմանը աջակցելու համար:

«Մենք չենք պատրաստվում փչացնել արդյունքը։ Մենք չենք պատրաստվում կանխատեսել, թե ինչ կլինի, քանի որ այս պատերազմն իր բնույթով անկանխատեսելի է։ Դա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել այսօր, բացի նրանից, որ ես հավատում և վստահ եմ ուկրաինացի մարտիկների ունակությանը և հատկապես մարտադաշտում առաջընթաց գրանցելու համարձակությանը»,- ընդգծել է Սալիվանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031