Բաժիններ՝

Ստոկհոլմում անցկացվել է Ղուրանի այրման հերթական ակցիան

Ստոկհոլմում Իրանի դեսպանատան մերձակայքում Ղուրանի այրման ակցիա է անցկացվել. դրա կազմակերպիչն իրաքցի ներգաղթյալ Սալվան Մոմիկան էր, որն ավելի վաղ արդեն մասնակցել է նման ակցիաների։ Այդ մասին տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից:

Նշվում է, որ մի կին ակցիայի ժամանակ փորձել է կրակմարիչի օգնությամբ մարել կրակը, սակայն նա ոստիկանության կողմից ձերբակալվել է, իսկ ակցիան շարունակվել է։

Ոստիկանությունը դեռևս չի մեկնաբանել միջադեպը։

Մուսուլմանների համար սուրբ գրքի պղծման և այրման հետ կապված ակցիաներ ամռան ընթացքում տեղի են ունեցել Շվեդիայում և Դանիայում։ Իսլամական համագործակցության կազմակերպությունը և բազմաթիվ մուսուլմանական երկրներ հանդես են եկել նմանօրինակ գործողությունների խիստ դատապարտմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031