Ֆրանսիայի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ԱԳ նախարար Վանգ Յին հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը։

Նշվում է, որ, ի թիվս այլ երկկողմ և բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի, Ֆրանսիայի և Չինաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Ուկրաինայում և Նիգերում։

Երկու նախարարները պայմանավորվել են շարունակել սերտ երկխոսությունը այս բոլոր հարցերի շուրջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031