
Զելենսկին աշխատանքային այցով ժամանել է Շվեդիա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքային այցով ժամանել է Շվեդիա, որտեղ նախատեսում է անցկացնել մի շարք կարևոր հանդիպումներ: Այս մասին Զելենսկին գրել է տելեգրամյան իր ալիքում։
Մասնավորապես, Զելենսկին նախատեսում է հանդիպումներ ունենալ վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի, թագավոր Չարլզ XVI-ի և թագուհի Սիլվիայի, խորհրդարանի խոսնակ Անդրեաս Նորլենի և խորհրդարանական կուսակցությունների նախագահների հետ:
«Ուկրաինա-շվեդական լայն բանակցություններ են սպասվում։ Անձամբ շնորհակալություն եմ հայտնում Շվեդիային ազատության և անկախության համար մեր պայքարին աջակցելու համար»,-գրել է Ուկրաինայի նախագահը։