Ռուսաստանը պատրաստ է Թուրքիայի հետ քննարկել հացահատիկային նախաձեռնության վերսկսկման հարցը

Անկարայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Յերհովը թուրքական «IHA» լրատվական գործակալության հետ զրույցում անդրադարձել է սևծովյան հացահատիկային միջանցքից ռուսական կողմի դուրս գալու պատճառներին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մասնավորապես Յերհովը նշել է, որ նման քայլի հանգեցրել է ուկրաինական կողմի գործողությունների հետևանքով առաջացած անհանգստությունները:

«Ուկրաինական ռեժիմը մինչև Ստամբուլ ձգվող հումանիտար ծովային միջանցքը օգտագործում էր Սևաստոպոլի, Ղրիմի կամրջի և ռուսական նավերի վրա հարձակումներ իրականացնելու նպատակով: Սակայն այս հարցում ևս նրանք նախընտրում էին լուռ մնալ: Մեր համբերությունը սպառվեց»:

Բացի այդ ռուս դիվանագետը նշել է, որ ռուսական կողմի օրինական պահանջները կատարելուց հետո հնարավոր կլինի խոսել սևծովյան նախաձեռնության վերսկսման մասին:

«Մենք միշտ պատրաստ ենք այս հարցի շուրջ երկխոսություն սկսել մեր թուրք գործընկերների հետ»,-հավելել է Յերհովը:

Տեսանյութեր

Լրահոս