Բաժիններ՝

Լեհաստանը հանրաքվե կանցկացնի փախստականների վերաբերյալ Եվրամիության ծրագրի շուրջ

Լեհաստանում հոկտեմբերի 15-ին խորհրդարանական ընտրությունների հետ միաժամանակ հանրաքվե կանցկացվի փախստականների վերաբերյալ Եվրամիության փոխզիջումային ծրագրի և երեք այլ թեմաների շուրջ։ Այս որոշումը Լեհաստանի Սեյմն ընդունել է օգոստոսի 17-ին` 451 պատգամավորներից 234-ի ձայներով։ Այս մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

Ընդդիմության ներկայացուցիչները Վարշավայի ազգային պահպանողական կառավարությանը մեղադրել են հանրաքվեի միջոցով խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա ազդելու և նախընտրական պայքարի վրա պետական ​​միջոցները ծախսելու մտադրության մեջ։

Իշխող «Օրենք և արդարություն» կուսակցության առաջարկությամբ հանրաքվեի կներկայացվի չորս հարց. դրանցից մեկը վերաբերում է փախստականների պարտադիր ընդունման առնչությամբ ԵՄ-ի փոխզիջումներին։ Հարցը հնչում է այսպես. «Դուք հավանություն տալի՞ս եք արդյոք Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից հազարավոր անօրինական միգրանտների ընդունմանը եվրոպական բյուրոկրատիայի կողմից հաստատված պարտադիր ընդունման մեխանիզմով»։

Պարբերականը նշում է, որ այս քվեարկության արդյունքը հետևանքներ չի ունենա ԵՄ-ի ներսում որոշումների ընդունման գործընթացի համար։

Հունիսի սկզբին Եվրամիության պետությունների ներքին գործերի նախարարները համաձայնեցրել են ապաստան տրամադրելու քաղաքականության բարեփոխումը: Ենթադրվում է, որ փախստականների ընդունումը ԵՄ-ում այսուհետ կիրականացվի ոչ թե կամավոր, այլ հարկադիր հիմունքներով։ Այն երկրները, որոնք հրաժարվում են ընդունել փախստականներին, ստիպված կլինեն փոխհատուցում վճարել Եվրամիությանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031