Իսպանիայի Տեներիֆե կղզում անտառային խոշոր հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ լքել են տները

Իսպանիայի Տեներիֆե կղզում հազարավոր մարդիկ տարհանվել են, մինչ հրշեջները և զինվորները պայքարում են «վերահսկողությունից դուրս եկած» անտառային հրդեհները մարելու համար։ Այս մասին հաղորդում է Sky News պարբերականը։

Հրդեհը սկսվել է օգոստոսի 17-ին։ Գրեթե 4500 մարդու գյուղերից և ճամբարային վայրերից տարհանվելու հրահանգ է տրվել։ Եվս 3800 մարդու հրահանգել են տնից դուրս չգալ օդի վատ որակի պատճառով։

Ըստ տարածաշրջանի ղեկավար Ֆեռնանդո Կլավիխոյի՝ սա Կանարյան կղզիներում վերջին 40 տարվա ընթացքում «ամենաբարդ հրդեհն» է, որն այժմ «դուրս է եկել վերահսկողությունից»։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է 17 օդանավ, և շուրջ 350 հրշեջ և զինվորական։

Կղզում անցյալ շաբաթ ջերմաստիճանը հասել է ըստ Ցելսիուսի 40 աստիճանի, ինչի հետևանքով հողը չոր է, և դա նպաստում է հրդեհների արագ տարածմանը։

Տեսանյութեր

Լրահոս