
ԼԺՀ-ում ձերբակալել են Կիևին ՌԴ զորքերի տեղակայման մասին տեղեկություններ փոխանցող կնոջը

Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են ԼԺՀ-ում բնակվող Ուկրաինայի մի քաղաքացուհու, որը տեղեկություններ էր հավաքում ու փոխանցում ԼԺՀ ժողովրդական միլիցիայի և ՌԴ Զինված ուժերի տեղակայման վայրերի մասին։ ՍպուտնիկԱրմենիայի փոխանցմամբ՝ այս տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել են գերատեսչությունից:
Ըստ հաղորդագրության՝ 2022 թվականի օգոստոսից կինը Կիևի բանակին աջակցելու նպատակով տեղեկություններ է հավաքել ԼԺՀ ժողովրդական միլիցիայի և ՌԴ զինված ուժերի զինծառայողների և ռազմական տեխնիկայի տեղակայման վայրերի մասին, որոնք հետագայում փոխանցել է «օտարերկրյա պետությանը՝ Ռուսաստանի Դաշնության անվտանգության դեմ օգտագործելու համար»։
Հարուցվել է քրեական գործ՝ Ռուսաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով նախատեսված «Լրտեսություն» հոդվածով։ Ներկայումս նա ձերբակալված է։ Կատարվում է քննություն», – պարզաբանել են գերատեսչությունից։