Ցավոտ հարց է ինձ համար. Կոպիրկինը` ՀՀ–ում հակառուսական տրամադրությունների մասին

Ավելի քան 5 տարի Հայաստանում գտնվելու ընթացքում դիվանագետը հայ ժողովրդի կողմից ռուսների նկատմամբ ջերմ ու բարի վերաբերմունք է տեսել։

ՀՀ–ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարում է, որ հայ իրականության մեջ չի բախվել հակառուսական տրամադրությունների։ Այս մասին Կոպիրկինն ասաց Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Դիվանագետը նշեց, որ ընտանիքի հետ արդեն 5,5 տարի ապրում է Հայաստանում, նրանց մոտ շատ ջերմ և բարի հարաբերություններ են ձևավորվել բազմաթիվ հայերի հետ։

«Ես երբեք չեմ կարծել, չեմ կարծում և չեմ կարծելու, որ հայ ժողովուրդը հակառուսական տրամադրություններ ունի։ Կենցաղային մակարդակում շփման մեջ բոլորովին այլ իրողություններ եմ տեսնում։ Ոչ ոք հայերին չի մեղադրել հակառուսական տրամադրություններում»,– նշեց Կոպիրկինը։

Կոպիրկինը միաժամանակ հասկանում է, թե ինչ քարոզարշավ է սկսվել և ինչ ուժեր են ներգրավված Ռուսաստանի վարկաբեկման, հայ հասարակության մեջ Ռուսաստանի և նրա նպատակների մասին բացասական կարծիք ձևավորելու գործում:

Տեսանյութեր

Լրահոս