
Դամասկոսի օդանավակայում իսրայելական օդուժի հասցրած հարվածի հետևանքով ԻՀՊԿ-ի առնվազն 11 բարձրաստիճան սպա է զոհվել

Դամասկոսի միջազգային օդանավակայանի տարածքում իսրայելական օդուժի հասցրած հարվածի հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) առնվազն 11 բարձրաստիճան սպա է զոհվել: Այս մասին հայտնել է «Al Arabiya» հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ իրանցի զինվորականները բարձրաստիճան պատվիրակություն են ընդունել Դամասկոսի օդանավակայանում։ Հեռուստաալիքը պնդում է, որ հարձակման հետևանքով վիրավորվել է Սիրիայի արևելքում ԻՀՊԿ ուժերի հրամանատար Նաուրաթ Ռաշիդը: