Մեր խաղաղապահները տարածաշրջանում կլինեն 5 տարի՝ «հետագա երկարաձգման հնարավորությամբ». Միխայիլ Գալուզին

Մոսկվան ադրբեջանական կողմի հետ քննարկում է Ղարաբաղում խաղաղապահների ներկայության հետ կապված բոլոր հարցերը. ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Նա հիշեցրել է՝ ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ստորագրված 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն։

վկայությամբ «Այս փաստաթուղթը ոչ ոք չի չեղարկել: Այն նախատեսում է, որ մեր խաղաղապահները տարածաշրջանում կլինեն 5 տարի, այսինքն՝ մինչև 2025 թվականի նոյեմբերը՝ «հետագա երկարաձգման հնարավորությամբ»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարարը։

Հիշեցնենք նաև, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 4-րդ կետում նշված է, որ «ՌԴ խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը կազմում է 5 տարի՝ հերթական 5- ամյա ժամկետներով ավտոմատ կերպով երկարաձգմամբ, եթե Կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին»:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս