Բաժիններ՝

2023թ. արդյունքներով, ԵՄ երկրներում փախստականի կարգավիճակ ստանալու ավելի քան 1 մլն դիմում է սպասվում

2023 թվականի արդյունքներով ԵՄ երկրներում կգրանցվի ապաստան ստանալու համար ներկայացված ավելի քան 1 մլն դիմում։ Այս մասին հայտնում է «Բելտա» գործակալությունը՝ վկայակոչելով ԵՄ ապաստանի տրամադրման գործակալության ղեկավար Նինա Գրեգորիի հայտարարությունը։

Նշվում է, որ այս տարվա հոկտեմբերին գրանցվել է վերջին յոթ տարվա ընթացքում գրանցված դիմումների ամենաբարձր ամսական ցուցանիշը՝ մոտ 123 հազար:

Ընդ որում, փախստականների զգալի մասը գնում է Գերմանիա։ Այնտեղ ամենից շատ են ապրում նաև ուկրաինացի փախստականները՝ 1,17 մլն մարդ։ Ընդհանուր առմամբ, Եվրամիությունում 2023 թվականի հոկտեմբերի վերջին գրանցվել է գրեթե 4 միլիոն ուկրաինացի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031