
Սիրիայի ՀՕՊ-ը դիմագրավել է իսրայելական հրթիռային հարձակմանը Դամասկոսի վրա

Իսրայելի ռազմաօդային ուժերը հրթիռային հարված են հասցրել Սիրիայի զորքերի դիրքերին Դամասկոսի մերձակայքում։ Այդ մասին հայտնել է SANA գործակալությունը՝ վկայակոչելով Սիրիայի զինված ուժերի հրամանատարության ներկայացուցչին։
Նրա տվյալներով՝ Սիրիայի հակաօդային պաշտպանության միջոցները կրակ են բացել հակառակորդի թիրախների ուղղությամբ։ «Սիրիական ՀՕՊ զորքերին հաջողվել է հակահարածով խափանել իսրայելական ագրեսիվ հարձակումը, հակառակորդի հրթիռների մի մասը խոցվել է մայրաքաղաքին մոտենալիս», – նշել է հրամանատարության ներկայացուցիչը։
Նա պարզաբանել է, որ Դամասկոսի վրա հարձակումը կատարվել է ժամը 01:20-ին Գոլանի բարձունքների կողմից։ «Դրա հետևանքով պատճառվել է նյութական վնաս, անձնակազմի թվում կորուստներ չկան»,- հայտարարել է ներկայացուցիչը։