
Ադրբեջանի արտգործնախարարը հեռախոսազրույցներ է անցկացրել ՌԴ-ի և Թուրքիայի արտգործնախարարների հետ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույցներ է անցկացրել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:
Այս մասին այտնում է ադրբեջանական minval.az-ը:
Ադրբեջանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ թուրք և ադրբեջանցի նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ։
Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգի ընթացիկ թեմաներ, ինչպես նաև Ստամբուլում Թուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու նպատակով նախարարների հանդիպումը:
Բայրամովը հեռախոսազրույց է անցկացրել նաև իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Նախարարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, այդ թվում՝ եռակողմ հայտարարությունների իրականացման հետ կապված հարցեր։
Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաև երկու պետությունների միջև համագործակցության օրակարգի արդի հարցերի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։