Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) ողջունում է Քրիստոնեական միություն խմբակցության պատգամավոր Ջոել Ֆորդերդինդի բանաձևը, որը հստակ կոչ է անում կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Միացյալ Նահանգները հետաքննություն են կատարում Հոնդուրասի նախագահ Խուան Օռլանդո Էռնանդեսի եւ այլ բարձրաստիճան անձանց նկատմամբ թմրանյութերի ապօրինի շրջանառության գործով:
Նյու Յորքի օկրուգի վերաքննիչ դատարանը մերժել է դատախազության վճռափոխության գանգատը՝ Փոլ Մանաֆորտի՝ ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավարի նկատմամբ կրկնական հետաքննություն սկսելու պահանջը:
Իհարկե, իրենք իրենց քայլերի մեծ մասն անում են առանց Ռուսաստանի: Դա ակնհայտ է: Ոչ միայն սխալվում է, այլև անբարեխղճորեն սխալվում է նա, ով ասում է, որ Ռուսաստանը ներկայումս լիարժեքորեն ղեկավարում է Ղարաբաղում և Հայաստանում իրավիճակը: Իսկ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, որ Փաշինյանը Հայաստանը դաշնակցից վերածել է Ռուսաստանի պրոտեկտորատի, իհարկե, մաքուր պոլեմիկա է: Ավելին կասեմ, որ Փաշինյանի Հայաստանը ոչ միայն պրոտեկտորատ չէ, այլև Ռուսաստանի դաշնակիցը չէ: Այսպես ավելի ճիշտ կլինի ասել:
Ռուսաստանի հետազոտությունների ինստիտուտի թվիթերյան էջի հաղորդմամբ՝ չնայած որ Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանը փակ է ուղևորափոխադրումների համար, այնուամենայնիվ թույլատրվել է թռիչք իրականացնել դեպի Թուրքիա:
ԱՄՆ-ի վարչակազմը մտադիր է պաշտպանել Ֆուտբոլի ազգային լիգայի (ՖԱԼ, ամերիկյան ֆուտբոլի պրոֆեսիոնալ լիգա ԱՄՆ-ում) առաջարկությունը եւ նրա բոլոր մարզադաշտերն օգտագործել նոր կորոնավիրուսի դեմ բնակչության պատվաստման համար:
Մեծ Բրիտանիայի իշխանությունները գրեթե 200 գիտնականների նկատմամբ հետաքննություն են անցկացնում այն կասկածների պատճառով, որ նրանք կարող էին առանց դիտավորության ռազմական տեխնոլոգիաներ հանձնել ՉԺՀ-ի կառավարությանը:
Կորեայի Հանրապետությունում H5N8 բարձրախտածին թռչնագրիպի առնվազն 87 օջախ է հայտնաբեարվել փետրվարի 8-ի առավոտվա դրությամբ:
Իսրայելի պետությունը դարձել է աշխարհում առաջինը, որտեղ բնակչության կեսց ավելին պատվաստվել է նոր տիպի կորոնավիրուսի դեմ:
Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈւՆՀ) շարունակում է թուրք գործընկերների հետ բանակցությունները կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի համատեղ արտադրության շուրջ:
Սոմալիի հարավի Գեդո նահանգում փոխադրական ինքնաթիռ է կործանվել:
Ամերիկյան կողմը հերթական անգամ հայտարարել է, որ ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր գնելու համար Թուրքիայի նկատմամբ կիրառված F-35 կործանիչների մատակարարման արգելքը չի վերանայվելու:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Եվրամիության երկրներին խնդրել է Ուկրաինային նվիրել կորոնավիրուսի դեմ իրենց պատվաստանյութերի մի մասը:
Չեչնիայի Սունժենսկի շրջանի լեռներում կորել էր 14 մարդուց բաղկացած խումբը:
Իրանում Ռուսաստանի դեսպան Լեւան Ջագարյանը հայտնել է փետրվարի կեսերին Հնդկական օվկիանոսում ռազմածովային զորավարժություններ անցկացնելու պլանների մասին։
Հնդկաստանի Ութարաքհանդի նահանգում սառցադաշտի սողքի հետեւանքով զոհերի թիվը հասել է 14-ի: Այդ մասին հաղորդել է Չամոլիի օկրուգի ոստիկանությունը, որտեղ տեղի է ունեցել արտակարգ պատահարը։
Ադրբեջանական «Report» լրատվական գործակալությունը հերթական կեղծիքն է տարածել, այս անգամ` Իտալիայի անունից, նշելով, թե Իտալիան Ադրբեջանին հրավիրել է մասնակցելու G20 գագաթնաժողովին:
Էկվադորի նախագահի թեկնածումներից ոչ մեկը կանխապես չի ստացել ընտրողների բավականաչափ պաշտպանությունն առաջին փուլում հաղթելու համար:
ԱՄՆ-ի նոր նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստվում է վերականգնել փոխգործակցությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) հետ: Փետրվարի 7-ին այդ մասին հայտնել է Associated Press (AP) գործակալությունը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ իր նախորդ Դոնալդ Թրամփը չպետք է հնարավորություն ունենա ստանալու ամերիկյան հետախուզական գաղտնի զեկուցումներ
Բացի այն, որ ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կանգնած է Սենատի կողմից իմփիչմենթի ենթարկվելու խնդրի առաջ, նա կանգնած է նաեւ Ֆեյսբուքի եւ Ինստագրամի իր հաշվեհամարներից զրկվելու հնարավորության առջեւ: Ինչպես Ֆեյսբուքի վերստուգիչ խորհրի անդամներից Էնդի Բայունին է ասում, իրենք նման հարցերում մեծապես են հաշվի առնում ընկերության չափանիշները, արժեքներն ու մարդու իրավունքների մասին միջազգային օրենքները: Խորհրդի անդամները […]
CBS News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ Վաշինգտոնը չի վերացնի Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցները՝ վերջինիս հետ բանակցություններ վերսկսելու համար: Խոսքը Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի հնարավոր վերականագման մասին է:
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը մեկնաբանել է Թուրքիայի հայտարարությունները՝ 2016 թվականի հեղաշրջման փորձին Միացյալ Նահանգների ներգրավման վերաբերյալ:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 106 միլիոն 3 հազարից:
2020 թվականին Չեխիայի տնտեսության անկումը ռեկորդային է եղել հանրապետության պատմության մեջ, որը կազմավորվել է 1993 թվականի հունվարի 1-ին:
2021 թվականի ամռանը անվտանգ հանգիստն ապահովելու համար Հունաստանի իշխանությունները պլանավորում են COVID-19-ի դեմ պատվաստել տուրիստական գոտիներում ապրող տեղի բնակչությանը եւ հյուրընկալության ինդուստրիայի աշխատողներին:
Պարենային ապրանքների գների ընդհանուր ինդեքսը հունվարին տարեկան արտահայտությամբ աճել է 4,7 կետով կամ 4,3 տոկոսով՝ մինչեւ 113,3 կետ, ցուցիչն աճում է արդեն ութերորդ ամիսն անընդմեջ եւ հասել է 2014 թվականից ի վեր առավելագույն մակարդակի:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Սերբիային Պետականության առաջիկա օրվա կապակցությամբ՝ մատնանշելով բարեփոխումների եւ Կոսովոյի անկախության ճանաչման անհրաժեշտությունը:
ԱՄՆ նախագահը նշել է, որ իր վարչակազմը կհակազդի Չինաստանի գործունեությանը, ուր կոպտորեն ոտնահարվում են մարդու իրավունքները: ԱՄՆ նախագահը կոչ է արել խաղաղության հասնել Եմենում, որը տարիներ շարունակ պառակտված է քաղաքացիական պատերազմի արդյունքում: Նա նաև հավաստիացրել է, որ Վաշինգտոնը կպաշտպանի Սաուդյան Արաբիայի ինքնիշխանությունը, որի տարածքը բազմիցս թիրախավորվել է իրանամետ ռազմական խմբավորումների կողմից:
Ըստ նախնական տվյալների ՝ անհայտ կորածների մեծ մասը Ռիշիգանգի հիդրոէլեկտրակայանի բանվորներն են. ՀԷԿ-ին բաժին է ընկել տարերքի հիմնական հարվածը: