Իրաքի խորհրդարանը չի ընդունել խոսնակի պաշտոնաթողությունը եւ վստահություն է հայտնել նրան
Իրաքի Ներկայացուցիչների խորհուրդը (խորհրդարանը) սեպտեմբերի 28-ին կայացած նիստում վստահություն է հայտնել իր նախագահ Մուհամեդ ալ Հալբուսիին, որը երկուշաբթի օրը հայտարարել էր պաշտոնից հեռանալու մասին: Այդ մասին հաղորդել է Իրաքի SHAFAQ News լրատվական պորտալը:
Պորտալի տվյալներով՝ 222 պատգամավորներ քվեարկել են զբաղեցրած պաշտոնից ալ Հալբուսի հեռանալը մերժելու օգտին, 13-ը հավանություն է տվել դրան: Այսպիսով, խորհրդարանը չի ընդունել իր խոսնակի պաշտոնաթողությունը: Ներկայացուցիչների խորհրդի նախագահի առաջին տեղակալ է ընտրվել Մուհսեն ալ Մանդալավին, որն էր այդ մասին հայտնել է իր Twitter-ում:
Երկուշաբթի օրը ալ Հալբուսին որոշել է սեպտեմբերի 28-ին անցկացնել Ներկայացուցիչների խորհրդի նիստ՝ դրա նախագահի պաշտոնաթողության հարցի քվեարկության համար: Օրակարգում նաեւ նշված էր խոսակի առաջին տեղակալի ընտրությունը: Այն բանից հետո, երբ Իրաքի Դաշնային դատարանը սեպտեմբերի 7-ին որոշել է, որ լիազորություններ չունի արձակելու խորհրդարանը, ինչպես դա պահանջել է շիաների ազդեցիկ իմամ Մուքթադա աս Սադրի շարժումը, պատգամավորների մեծամասնությունը հանդես է եկել աշխատանքը վերսկսելու եւ կառավարություն կազմելու օգտին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: