Եվրահանձնաժողովը Թուրքիային կոչ է արել հարգել ԵՄ անդամ երկրների ինքնիշխանությունը

Եվրահանձնաժողովի արտաքին գործերի հանձնակատար Փիթեր Ստանոն Թուրքիային կոչ է արել հարգել ԵՄ անդամ երկրների ինքնիշխանությունը։ Այս մասին հայտնում է aussiedlerbote.de-ն:

Ստանոն պահանջել է «բոլոր բաց հարցերը լուծել բարիդրացիության ոգով՝ միջազգային իրավունքի նկատմամբ լիակատար հարգանքով»։

«ԵՄ-ն Թուրքիային շատ հստակ հասկացրել է Հունաստանի հետ լարվածության կառուցողական թուլացման իր ակնկալիքները: Անկարան պետք է անցնի փոխշահավետ և արդյունավետ համագործակցության, ոչ միայն Հունաստանի, այլև ամբողջ ԵՄ-ի հետ»,- ընդգծել է Ստանոն։

Նա նշել է, որ իրենք ակնկալում են, որ Թուրքիան կհրաժարվի սպառնալից հռետորաբանությունից և հավելել, որ ներկայումս Թուրքիան գնում է բոլորովին հակառակ ճանապարհով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930