Չեռնոգորիան չեղարկելու է առանց մուտքի թույլտվության ռեժիմը նաև Հայաստանի քաղաքացիների համար

Չեռնոգորիայի նախարարների կաբինետը փոփոխություններ է մտցրել Հայաստանի, Ուզբեկստանի և Եգիպտոսի քաղաքացիների համար ժամանակավորապես առանց մուտքի թույլտվության ճանապարհորդության վերաբերյալ որոշումներում։

Այդ փոփոխությունները կասեցնում են վերոնշյալ երկրների քաղաքացիների համար ժամանակավորապես առանց վիզայի ճանապարհորդության վերաբերյալ նախկին որոշումները։

Ըստ 2024-2027 թվականների բարեփոխումների ծրագրում և ԵՄ անդամակցության վերջնական փուլերում սահմանված պարտավորությունների՝ Չեռնոգորիան շարունակում է իր վիզային քաղաքականությունը համապատասխանեցնել Եվրամիության քաղաքականությանը։

Չեռնոգորիայի Vijesti պարբերականի տվյալներով՝ որոշումն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 29-ին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031