
Ավստրիան ստուգումներ կանցկացնի Սլովակիայի հետ սահմանին անօրինական միգրանտների հոսքի պատճառով

Ավստրիայի իշխանությունները որոշել են լույս սեպտեմբերի 29-ի գիշերը փաստաթղթերի ստուգում անցկացնել Սլովակիայի հետ սահմանին անօրինական միգրանտների հավանական հոսքի պատճառով: Այդ մասին հաղորդել է ORF-ն: Ստուգումները կանցկացվեն առնվազն տասը օր՝ 11 հսկիչ անցակետերի համար, ասել է Ավստրիայի ՆԳ նախարարության ղեկավար Գերհարդ Քառները:
Ավելի վաղ Սլովակիայի հետ սահմանին ստուգումների տասնօրյա ժամանակաշրջան է անցկացրել Չեխիան: Քառները բացատրել է, որ անօրինական միգրանտներ Ավստրիայի սահմանին դեռ չեն երեւացել, բայց ստուգումներն անցկացվում են կանխիչ կարգով, սպասելով, որ նրանք կփորձեն փոխել երթուղիները: Նա հիշեցրել է, որ Հունգարիայի եւ Սլովենիայի հետ սահմանին հսկողությունն ուժեղացված է արդեն վաղուց:
Չեխիան, Ավստրիան եւ Սլովակիան մտնում են Շենգենյան գոտու մեջ, որը ենթադրում է ազատ տեղաշարժ երկրների միջեւ եւ սահմանային հսկողության բացակայություն: Սակայն Շենգենյան գոտու երկրներն իրավունք ունեն առանձին դեպքերում առանց Եվրահանձնաժողովի նախնական համաձայնության սահմանային հսկողություն իրականացնել ժամանակավոր հիման վրա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: