Ոստիկանները 19-ամյա երիտասարդի մոտ զենք-զինամթերք են հայտնաբերել

Հոկտեմբերի 16-ին hամայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները ուժեղացված ծառայություն կատարելիս Ղարսի խճուղում հայտնաբերել, ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել ու «Տոյոտա Քեմրի» ավտոմեքենայով հանդերձ՝ բաժին են տեղափոխել Գյումրու բնակիչ 19-ամյա մի երիտասարդի։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակի նմանվող զենք, փամփուշտներ ու ծալովի դանակ։ Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Տեսանյութեր

Լրահոս