
Կենտրոնում ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հոկտեմբերի 20-ին ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 21-ի ժամը 22:00-ն կդադարեցվի Պռոշյանի, Պռոշյանի 1 Նրբ., Կոնդ, Հնդկաստանի, Ռուսթավելի, Սիմեոն Երեվանցու, Ֆրիկի, Պարոնյանի ՇԵՆՔ 15-50/3, Մ.Սարյանի ՇԵՆՔ 22, 24-24/1, 26 զույգերի, Իսրայելյանի ՇԵՆՔ 43, Հ.Կոզեռն փողոցի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: