
Հունգարիան հայտարարել է, որ չի ձերբակալի Պուտինին

Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինի ձերբակալման հրամանագիր է արձակել դեռևս 2023 թվականին։ Հունգարիան, որպես ՄՔԴ-ի այսպես կոչված Հռոմի կանոնադրությունը վավերացրած երկիր, գտնվում է իր իրավասության ներքո, բայց Բուդապեշտը չի ձերբակալի Կրեմլի առաջնորդին, գրում է Bild-ը։
Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն երաշխավորել է Պուտինի մուտքը երկիր և հայտարարել, որ ամեն ինչ կանի՝ «որպեսզի նա հաջող բանակցություններ վարի Թրամփի հետ, ապա վերադառնա տուն»։
«Մենք նրան հարգանքով կընդունենք, կտեղավորենք և կապահովենք բոլոր պայմանները ԱՄՆ նախագահի հետ բանակցությունների համար»,- հայտարարել է Սիյարտոն։