
ԱՄՆ-ը կհայտարարի Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին. Bloomberg

ԱՄՆ-ը սեպտեմբերի 28-ին կհայտարարի Ուկրաինային 1 միլիարդ դոլար գումարի ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին: Չորեքշաբթի օրն այդ մասին հայտնել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով երկու աղբյուր:
Փողը, որը տրամադրվում Է Ուկրաինայի անվտանգության աջակցման նախաձեռնության (Ukraine Security Assistance Initiative, USAI) շրջանակներում, Կիեւին թույլ կտա զենք եւ ռազմական սարքավորանք ձեռք բերել ամերիկյան պաշտպանական կապալառուներից, հայտնել են գործակալության աղբյուրները: Այսպիսով, Վաշինգտոնի կողմից Կիեւին ցույց տրվող ռազմական օգնության ընդհանուր ծավալը 2021 թվականի հունվարից հասնում Է 16 միլիարդ դոլարի, ընդ որում այդ գումարի մեծ մասը ուղարկվել Է փետրվարի 24-ից հետո, նշում Է Bloomberg-ը:
Reuters գործակալության տեղեկատվությամբ՝ փաթեթը նաեւ կներառի HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, անօդաչուների դեմ պայքարի միջոցներ, ռադիոտեղորոշման համակարգեր եւ պահեստամասեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: