Ուկրաինայի տարածքով գազի տարանցման համար ԵՄ-ն այլընտրանք է դիտարկում Թուրքիային

«Bloomberg» պարբերականը նյութ է հրապարակել, որտեղ նշվում է, որ Եվրամիությունը (ԵՄ) այլընտրանք է փնտրում Ուկրաինայի տարածքով գազի տարանցման համար։ Մասնավորապես նշվում է, որ Կիևը մտադիր չէ երկարաձգել Մոսկվայով Եվրոպա բնական գազի փոխադրման պայմանագիրը, որի ժամկետը կլրանա 2024-ի վերջին։ Չնայած պատժամիջոցներին` ռուսական գազից կախված են Ավստրիան, Սլովակիան և Չեխիան։

Պարբերականի նշմամբ` եվրաhանձնաժողովը վերլուծում է Ուկրաինայի հետ տարանցման համաձայնագրի ավարտից հետո հնարավոր սցենարները, ներառյալ գազի մատակարարման այլ ուղիների, այդ թվում՝ «Թուրքական հոսքի» ներուժը և վերջնական պլանը կներկայացվի մարտի 4-ին կայանալիք էներգետիկայի նախարարների հանդիպմանը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այս առնչությամբ նշել է, որ այլընտրանքային երթուղիները «արդեն շատ առումներով խցանված է», սակայն օրինակ Թուրքիայով տրանսպորտային ուղիները դեռ հասանելի են և նաև առկա է հեղուկ բնական գազի մատակարարում։

Հրապարակած քարտեզը ցույց է տալիս խողովակաշարերը, որոնք օգտագործվում են Ռուսաստանից Եվրոպա գազ տեղափոխելու համար։

Տեսանյութեր

Լրահոս