Բաժիններ՝

ԱՄՆ-ից տեսուչներ են ժամանել Կիև

Ամերիկացի տեսուչները ժամանել են Կիև: Նրանք հանդիպումներ կանցկացնեն՝ ուղղված Ուկրաինային տրամադրված օգնության օգտագործման նկատմամբ հսկողությանը: Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինքը:

«Ուրախ եմ Կիևում ողջունելու պաշտպանության նախարարության, Պետքարտուղարության և ԱՄՆ ՄԶԳ-ի երեք գլխավոր տեսուչներին: Նրանց հանդիպումները գործադիրների, գործընկերների և Ուկրաինայի կառավարության հետ կնպաստեն Ուկրաինային տրամադրվող ԱՄՆ օգնության նկատմամբ հսկողությանը և հաշվետվողականությանը», – գրել է Բրինքը:

Ավելի վաղ հրապարակվել էր ԱՄՆ պաշտպանության նախարարության վերահսկողական վարչության զեկույցը, որի համաձայն Պենտագոնը պատշաճ կերպով չի իրականացրել Ուկրաինային զենքի մատակարարումների հսկողությունը, 1,6 միլիարդ դոլար ծավալով մատակարարումների կեսից ավելին դեռ մնացել է չհաշվառված:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031