Բաժիններ՝

Ճապոնիայի վարչապետը հայտարարել է Ռուսաստանի հետ հաշտության պայմանագիր կնքելու պլանների մասին

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել է Ռուսաստանի հետ հաշտության պայմանագիր կնքելու մտադրության մասին՝ Կուրիլյան լեռնաշղթայի հարավային կղզիների շուրջ տարածքային հարցը լուծելուց հետո։

«Ճապոնառուսական հարաբերություններում բարդ իրավիճակ է ստեղծվել, բայց մենք շարունակում ենք հետամուտ լինել տարածքային հարցի լուծմանը և հաշտության պայմանագրի կնքմանը (խմբ․՝ Ռուսաստանի հետ)», – ընդգծել է նա խորհրդարանի ստորին պալատում ունեցած ծրագրային ելույթի ժամանակ։

Միևնույն ժամանակ Կիսիդան ընդգծել է, որ Ճապոնիան «կշարունակի վճռականորեն խթանել պատժամիջոցների ճնշումը» Ռուսաստանի վրա` Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով, և միջազգային հանրության հետ համագործակցությամբ հետագայում ևս կաջակցի Կիևին։

Մոսկվայի և Տոկիոյի հարաբերությունները տարիներ շարունակ վատթարանում էին հաշտության պայմանագրի բացակայության պատճառով։ 1956-ին ԽՍՀՄ-ն և Ճապոնիան Համատեղ հռչակագիր ստորագրեցին, որում Մոսկվան համաձայնեց Հաբոմայի և Շիկոտանա կղզիները հանձնելու հնարավորությունը քննարկել հաշտության պայմանագրի կնքումից հետո, իսկ Կունաշիր և Իտուրուպ կղզիների ճակատագիրը չի արծարծվել:

Խորհրդային Միությունը հույս ուներ, որ Համատեղ հռչակագիրը վերջ կդնի վեճին, մինչդեռ Ճապոնիան փաստաթուղթը համարում էր խնդրի լուծման միայն մի մասը՝ չհրաժարվելով բոլոր կղզիների նկատմամբ իր հավակնություններից։

Հետագա բանակցությունները ոչ մի բանի չհանգեցրին, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո հաշտության պայմանագիրն այդպես էլ չստորագրվեց։

Մոսկվայի դիրքորոշումն այն է, որ կղզիները ԽՍՀՄ-ի կազմի մեջ են մտել Երկրորդ համաշխարհային պատերազմից արդյունքներով, և նրանց նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությունը կասկածից վեր է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս