Մոլդովայի գործող նախագահ Իգոր Դոդոնը դեկտեմբերի 4-ին հայտարարել է, որ հանդես է գալիս հանրապետության ղեկավարի լիազորությունները կրճատելու դեմ:
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի B-52 ռազմավարական ռմբակոծիչն արտակարգ վայրէջք է կատարել Գլոսթերշիրի անգլիական կոմսության Fairford ավիաբազայում այն բանից հետո, երբ թռիչքի ժամանակ նրա մոտ խափանվել է շարժիչներից մեկը:
ԱՄՆ-ի 2021 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նախագիծը, որը տարածվել է Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից, նախատեսում է Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցների սահմանում՝ նրա կողմից ռուսաստանյան C-400 զենիթահրթիռային համալիրներ ձեռք բերելու համար:
Վիսկոնսինի Գերագույն դատարանը դեկտեմբերի 3-ին հայտարարել է, որ չի քննի ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի շտաբի հայցն ամերիկյան այս նահանգում նախագահական ընտրությունների արդյունքները չեղարկելու վերաբերյալ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Կոնգրեսին, որ 2021 ֆինանսական տարվա (սկսվել է հոկտեմբերի 1-ին) ռազմական բյուջեի՝ օրենսդիր մարմնի երկու պալատների կողմից համաձայնեցված նախագծում մնացել է հիշատակումը սոցիալական ցանցերը պատասխանատվությունից ազատելու մասին:
Ադրբեջանական իշխանությունները՝ որպես պատճառաբանություն մի կողմից նշում են, թե գերիների փոխանակումն իրականացվելու է դիերի փոխանակման գործընթացի ավարտից հետո, մյուս կողմից ինքնին դիերի փոխանակման գործընթացը ձգձգվում է ՝ առանց պատճառաբանության։ Այս ամենով Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է Ժնևյան կոնվենցիաներով երաշխավորված հիմնարար պահանջները։
Դեկտեմբերի 4-ին հուժկու պայթյուն է որոտացել Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) հարավ – արեւելքի Դուրբան քաղաքի շրջանում գտնվող նավթավերամշակման գործարանում:
Նամիբիացի քաղաքական գործիչ Ադոլֆ Հիտլեր Ուունոնան երկրի իշխող քաղաքական ուժի կազմում տեղական ինքնակառավարման ընտրություններում ստացել է ընտրողների 85 տոկոսի աջակցությունը։
Հիսուներեք պաղեստինցի է տուժել իսրայելցի զինծառայողների հետ բախումների հետեւանքով, որոնք տեղի են ունեցել Հորդանան գետի Արեւմտյան ափի Սալֆիթ քաղաքում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Աֆրիկայի երկրներին կոչ է արել ավելի ակտիվորեն վարելու կորոնավիրուսի դեմ պատվաստման նախապատրաստումը:
Ջոզեֆ Բայդենը, որն ամերիկյան զանգվածային լրատվամիջոցների կողմից ճանաչվել է ԱՄՆ-ի նախագահ նոյեմբերի 3-ին երկրում կայացած ընդհանուր ընտրությունների արդյունքներով, առայժմ մտադիր չէ որեւիցե բան փոխել Չինաստանի նկատմամբ այն քաղաքականության մեջ, որը վարում է գործող նախագահ Դոնադ Թրամփի վարչակազմը:
Աֆղանստանի կառավարության եւ «Թալիբան» արմատական շարժման պատվիրակություններն ավարտել են ընթացակարգային հարցերը եւ ձեռնամուխ են լինում անմիջականորեն Աֆղանստանում խաղաղության վերականգնման շուրը բանակցությունների օրակարգի քննարկմանը:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը սկսել է հսկողություն սահմանել Ֆրանսիայում գտնվող մզկիթների նկատմամբ:
Կլյուչեւսկի գործող հրաբուխը, որը ժայթքել է Կամչատկայում, դեկտեմբերի 3-ի առավոտյան ծովի մակերեույթի նկատմամբ մինչեւ 6 կիլոմետր բարձրությամբ մոխրասյուն է արտանետել:
ԱՄՆ-ում այն մարդկանց թիվն, ովքեր մահացել են նոր կորոնավիրուսի հարուցած հետեւանքներից, անցած օրը գերազանցել է առավելակետային ցուցանիշները, որոնք սահմանվել էին այս տարվան գարնանը:
Եվրամիությունը պատրաստել է Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակի պատճառով Թուրքիայի դեմ պատժամիջոցների ցանկ, որոնք քննարկվելու են դեկտեմբերի 10-11-ին կայանալիք գագաթնաժողովի ընթացքում։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ֆանտաստիկ է համարել այն նորությունը, որ Բրիտանիայում հավանություն են տվել COVID-19-ի դեմ Pfizer եւ BioNTech դեղագործական ընկերությունների պատվաստանյութին:
Լոս Անջելեսի՝ ԱՄՆ-ի մեգապոլիսներից մեկի, իշխանությունները հայտարարել են COVID-19-ով հիվանդացության դեպքերի աճի պատճառով քաղաքի բոլոր բնակիչների համար պարտադիր տնային մեկուսացում սահմանելու մասին:
Վերջին ժամանակաշրջանում թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման անդամները անվտանգության սպառնալիք են դարձել Եվրոպայի համար։ Այս մասին. ըստ ermenihaber.am–ի՝ գրում է քրդական «ANF News» լրատվական կայքը։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հիշեցրել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն հաստատել է այդ մտադրությունը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում: Այս մասին տեղեկանում ենք «Սպուտնիկ Արմենիայից»:
Մոլդովայի ընտրված նախագահ Մայա Սանդուն, Քիշնեւի կենտրոնում ելույթ ունենալով բողոքարարների առջեւ, պահանջել է վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացում եւ կառավարության հրաժարական:
Գերմանիայի ներկայացուցիչ Հելգա Շմիդը կնշանակվի Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ-ի) գլխավոր քարտուղար:
Ինչպես տեղեկացրել ենք, նոյեմբերի 9-ի Արցախյան հրադադարի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Սփյուռքի տարբեր համայնքների բազմաթիվ կազմակերպություններ և կառույցներ հանդես են եկել հայտարարություններով և ուղերձներով, որոնցում խստիվ դատապարտում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված հայտարարությունը՝ պահանջելով վարչապետի և նրա թիմի հրաժարականը։
Ֆրանսիայի Վիեն քաղաքի դատախազությունը հայերի վրա հարձակված երկու թուրքի նկատմամբ մեղադրանք է առաջադրել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում առնվազն հինգ մարդ է զոհվել շենքի փլվելու հետեւանքով: Այդ մասին հաղորդել է El-Watan թերթը:
«Բուրեւի» արեւադարձային ցիկլոնը դեկտեմբերի 2-ի երեկոյան մոլեգնել է Շրի Լանկայի արեւելյան ծովեզերքին:
Բելգիայի Դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հայնձնաժողովը դեկտեմբերի 2-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ բանաձևի նախագիծ։
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ պատրաստ է թողնել պաշտոնը, եթե ընդդիմությունը հաղթանակ տանի երկրի առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
Հունգարացի մասնագետները Ռուսաստան են ժամանել կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութը հետազոտելու համար, նրանք կայցելեն առողջապահական հաստատություններ, որոնցում անցկացվել են պատրաստուկի կլինիկական հետազոտությունները, ինչպես նաեւ կուսումնասիրեն պատվաստանյութի արտադրությունը:
Խորհրդարանի որոշմամբ դեկտեմբերի 2-ին Նոր Զելանդիայում արտակարգ դրություն է հայտարարվել կլիմայի փոփոխության պատճառով: