ՌԴ-ն աշխատում է ՀՀ–ում և Ադրբեջանում հյուպատոսական ներկայության ընդլայնման ուղղությամբ

Ռուսաստանն աշխատում է Հայաստանում և Ադրբեջանում հյուպատոսական ներկայության ընդլայնման ուղղությամբ: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:

«ԱՊՀ երկրներում դիվանագետների աշխատանքի առանձնահատկությունն առաջին հերթին կայանում է նրանում, որ դրանք բարեկամ երկրներ են, որոնց հետ մեզ միավորում է դարավոր համատեղ պատմությունը, միմյանց ավանդույթների խորը ըմբռնումը, ընդհանուր մշակույթն ու ռուսաց լեզուն։ Մենք բացառիկ հագեցած օրակարգ ունենք, որն ուղղությունների ամենալայն շրջանակ է ընդգրկում։

Մերձեցմանը նպաստում են հազարավոր փոխշահավետ նախագծերը, պաշտպանության և անվտանգության ոլորտներում ստանձնած պարտավորությունները, մշակութային երկխոսությունը, զարգացած առևտրատնտեսական հարաբերություններն ու զբոսաշրջությունը»,- ասել է փոխնախարարը։

Գալուզինի խոսքով` այդպիսի մթնոլորտում աշխատելը, բնականաբար, ավելի հարմարավետ է, քան այնտեղ, որտեղ ռուսատյացություն և ՌԴ դիվանագետների նկատմամբ կասկածամտություն է տիրում։

Տեսանյութեր

Լրահոս