Կարևոր է ձևավորել եվրասիական մեծ գործընկերություն. Միշուստին

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ՌԴ ԱԳՆ աշխատակիցներին և վետերաններին շնորհավորել է մասնագիտական տոնի առթիվ՝ նշելով, որ գերատեսչության համար կարևոր է ապահովել եվրասիական ինտեգրման խորացումը և կյանքի կոչել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ եվրասիական մեծ գործընկերություն ձևավորելու նախաձեռնությունը:

Նշենք, որ Ռուսաստանում Դիվանագիտական աշխատողի օրը նշվում է փետրվարի 10-ին:

Միշուստինն ընդգծել է, որ այժմ երկրում առաջնային է բարեկամ երկրների հետ Ռուսաստանի առևտրատնտեսական համագործակցության ընդլայնումը: Բացի այդ, պահանջված է դիվանագիտական աջակցությունը հեռանկարային նախագծերի իրականացման, արտերկրում ռուսական բիզնեսի շահերի պաշտպանության գործում։

Նրա խոսքով՝ պետք է ձգտել արտերկրում ՌԴ քաղաքացիների և հայրենակիցների իրավունքների ապահովմանը, զարգացնել միջազգային մարդասիրական և գիտական փոխանակումները, ամրապնդել ռուսաց լեզվի և մշակույթի դիրքերն աշխարհում:

Նա նշել է, որ 2024 թվականին ԱՊՀ և ԲՐԻԿՍ մարմիններում Ռուսաստանի նախագահությունը նոր հնարավորություններ է բացում տնտեսական նախաձեռնությունների արդյունավետ առաջխաղացման համար:

Տեսանյութեր

Լրահոս