Ֆրանսիական «Euronews» հեռուստաընկերությունը հայտարարել է, որ պատրաստվում է կրճատել օտարալեզու եթերները։ Մասնավորապես նշվում է, որ հեռուստաընկերությունը լիովին կդադարեցնի թուրքերեն եթերները, իսկ իտալերենով կպահպանվեն միայն ինտերնետային հրապարակումները։
Գերմանիայում ընկերությունները բանակցություններ են վարում կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության շուրջ. մինչեւ ԵՄ-ում դրա կիրառմանը հավանություն տալը այն կարող է մատակարարվել երրորդ երկրներ:
Գերմանիան ապաստան կտրամադրի Բելառուսից 50 ընդդիմադիրների: Այդ մասին փետրվարի 11-ին հաղորդել է Sueddeutsche Zeitung-ը:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմակերպական կոմիտեի ղեկավար Յոսիրո Մորին պաշտոնաթող է լինում իր թույլ տված սեքսիստական արտահայտությունների շուրջը ծայր առած սկանդալի ֆոնին:
Եվրոպական մի շարք երկրներում արտասովոր ցածր ջերաստիճաններ են հաստատվել: Այդ մասին հաղորդել է Sky News հեռուստաալիքը։
ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընը հեռացրել է գլխավոր տնտեսագետին եւ քննադատել իր կաբինետի աշխատանքը՝ տնտեսությունը փրկելու նոր գաղափարների բացակայության համար: Այդ մասին հաղորդել է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով հյուսիսկորեական ԶԼՄ-ներին:
Մոսկվան պատրաստ է ԵՄ-ի հետ հարաբերությունների խզման, եթե այն տեղի ունենա Եվրամիության նախաձեռնությամբ: Այդ մասին լրագրողներին հաղորդել են Ռուսաստանի ԱԳ նախարարությունում։
Մոլդովայի սոցիալիստների կուսակցությունը (ՄՀՍԿ) Սահմանադրական դատարանում (ՍԴ) վիճարկում է վարչապետի պաշտոնի համար թեկնածություն առաջադրելու վերաբերյալ նախագահ Մայա Սանդուի հրամանագիրը՝ խորհրդարանական մեծամասնության որոշմանը հակառակ:
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հարավային Կորեայի նոր ԱԳ նախարար Չոն Իյ Յոնի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ լիակատար համագործակցություն եւ աջակցություն է խոստացել Վաշինգտոնի եւ Սեուլի միջեւ միությունն ամրապնդելու համար:
Գազի պայթյունն ամբողջովին ավերել է «Մագնիտ» սուպերմարկետի շենքը Վլադիկավկազի հյուսիս-արեւմուտքում: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հաղորդել է լրատվական աղբյուրը։
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը փետրվարի 11-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է համավարակի, կլիմիայի փոփոխման դեմ պայքարը, ինչպես նաեւ իրավիճակը Սիրիայում եւ Եթովպիայում:
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը մեկնաբանել է Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարի հայտարարությունը, ըստ որի՝ պաշտոնական Անկարան Ռուսաստանից ձեռք բերած S-400 ՀՕՊ համակարգերի հարցում Վաշինգտոնին կարող է առաջարկել կիրառել «Կրետեի մոդելը»։
«Հայաթ Թահրիր աշ Շամ» («Ջեբհաթ ան Նուսրա» կազմակերպության անվանումներից մեկը) կազմակերպության ահաբեկիչները զինյալներ են պատրաստում Ռուսաստանի տարբեր քաղաքներում զանգվածային փողոցային ակցիաների անցկացման վայրերում հանցագործություններ կատարելու համար, հայտնել են իրավապահ մարմինների աղբյուները։
Անցած օրը Չինաստանում կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակման նոր դեպքեր չեն հայտնաբերվել երկրի ներսում, երկու նոր հիվանդացածները Շանհայ եւ Գուանդունի նահանգ են վերադարձել արտասահմանից:
Կորոնավիրուսի՝ մուտացիայի ենթարկված տարբերակների տարածումը համավարակի նոր ալիք չի առաջացնի: Այս կարծիքն է հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն փետրվարի 11-ին El Pais թերթում հրապարակված հարցազրույցում:
2020 թվականի վերջին եռամսյակում աշխարհի առաջատար կորպորացիաների զուտ շահույթը նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ էապես աճել է, ինչը վկայում է գլոբալ տնտեսությունում իրադրության բարելավման մասին:
Կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի հաջողությամբ կիրառումը եւ պատրաստումների արդյունքների դրական գնահատականները կարող են Ռուսաստանի գլոբալ հաջողության սկիզբը դառնալ այդ ոլորտում:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում է վերադառնալ ակտիվ քաղաքական գործունեության ԱՄՆ-ի Կնգրեսի Սենատում իր իմփիչմենթի ընթացակարգի ավարտից հետո եւ մտադիր է դրա արդյունքներով սոսկ ուժեղացնել իր դիրքերը Հանրապետական կուսակցությունում:
Ռուսաստանն աշխատում է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի իր գործընկերների հետ՝ ռազմագերիների վերադարձի հարցը լուծելու համար: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հավելելով, որ փոխանակումը պետք է իրականացվի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով:
Պաշտոնական Մոսկվան գտնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է շարունակի իր գործունեությունը։ Ավելին, Մինսկի խմբի մշակած հիմնական սկզբունքները հիմք են դարձել նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի համար։ Օրերս այս մասին է հայտարարել Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ հավելելով, թե ղարաբաղյան խնդրի համապարփակ կարգավորումը պահանջված հարց է: Ռուդենկոն կարծիք է հայտնել, թե այսօր ԵԱՀԿ Մինսկի խումբը, նրա համանախագահները կարող են ակտիվություն ցուցաբերել հայերի և ադրբեջանցիների միջև վստահության միջոցների ամրապնդման հարցերում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետները չեն բացառում, որ նոր կորոնավիրուսն սկսել է Չինաստանի տարածքում տարածվել 2019 թվականի հոկտեմբերին, այլ ոչ թե դեկտեմբերին, ինչպես պնդում էին ավելի վաղ:
«Ռուսաստանը և ԱՄՆ-ը Ղարաբաղի հարցում ըստ էության պետք է շարունակեն այն կետից, ինչ կանգ են առել բանակցային գործընթացում, բացառությամբ տարածքների հարցի, որը լուծվել է ռազմական գործողությունների հետևանքով»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս միջազգայնագետ Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով ռուս-ամերիկյան հնարավոր ճգնաժամի դեպքում իրավիճակին Հարավային Կովկասում, մասնավորապես, Արցախյան հակամարտության գոտում:
Իրանը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու Ռուսաստանի ջանքերը, բայց տարածաշրջանում սպառնալիքները դեռ պահպանվում են: Ռուսաստանի արտգործնախարարության Դիվանագիտական ակադեմիայում իր ելույթում երեկ հայտնել էր Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը՝ նկատի ունենալով տարածաշրջանում ահաբեկչական ուժերի ներկայությունը:
Մոսկվան եւ Վաշինգտոնը, երկարացնելով Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագիրը (ՌՀՍԿՊ-3)՝ նոր փուլ են բացել սպառազինությունների նկատմամբ հսկողության բնագավառում, Ռուսաստանը դրականորեն է գնահատում ԱՄՆ-ի կողմից ազդանշանները:
Աբխազիայի Խորհրդարանը դիմել է ՌԴ Պետական Դումային՝ հայտարարությամբ, որ Աբխազիան պատրաստ է իրավահասար պայմաններով մասնակցել Ռուսաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցման բացման նախագծին:
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ Իրանն սկսել է մետաղական ուրանի արտադրությունը:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 15 038-ով՝ մինչեւ 4 027 748: Փետրվարի 11-ին այդ մասին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում։
6,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Խաղաղ օվկիանոսում, Նոր Կալեդոնիա կղզու (ֆրանսիական տարածք) շրջանում՝ Նումեա քաղաքից 520 կիլոմետր դեպի արեւելք:
Հրդեհ է բռնկել Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի զորավարժարանի տարածքում՝ Յամանասիի կենտրոնական պրեֆեկտուրայում, որտեղ տեղի են ունենում ԱՄՆ-ի՝ երկում տեղաբաշխված ծովային հետեւակայինների զինավարժանքներ:
Չինաստանի եւ Միացյալ Նահանգների առճակատումն աղետ է ինչպես երկու երկրների, այնպես էլ ամբողջ աշխարհի համար: