
Սինգապուրի և Թուրքիայի միջև միջազգային համաձայնագիր է ստորագրվել

2024թ. հունիսի 19-ին Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարության և Սինգապուրի «Կարմիր խաչ» ընկերության միջև ստորագրված «Երկրաշարժի գոտում կիրառվելիք կապի կենտրոնների կառուցման ֆինանսավորման» վերաբերյալ միջազգային համաձայնագիրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից վավերացվել և հրապարակվել է պետական «Resmi gazete» թերթում։
Ըստ վերոհիշյալ հուշագրի՝ Սինգապուրի «Կարմիր խաչ» ընկերությունը նպատակադրված է, գանձապետարանի և ֆինանսների, շրջակա միջավայրի, քաղաքաշինության նախարարության հետ համագործակցոելով, աղետից տուժած շրջաններում կապի կենտրոններ կառուցել։