Բաժիններ՝

Մոլդովայի ընդդիմությունը Սանդուին մեղադրել է հակառակորդներին հետապնդելու մեջ

Մոլդովական «Շանս» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ալեքսեյ Լունգուն մեղադրել է իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցությանը և նախագահ Մայա Սանդուին՝ հակառակորդներին հետապնդելու և Մոլդովայի քաղաքացիներին ազատ ընտրությունների և հանրաքվեների իրավունքից զրկելու մեջ: Այդ մասին տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ քաղաքացիական ակտիվիստները և ընդդիմության կողմնակիցները բողոքի ցույց են անցկացրել Քիշնևում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ՝ ի պաշտպանություն «Շանս» կուսակցության, որին ընտրական հանձնաժողովը թույլ չի տվել մասնակցել եվրաինտեգրման հանրաքվեին։ Կուսակցությունը դեմ է, որպեսզի Մոլդովան մտնի ԵՄ կազմ։

«Այսօր մենք հավաքվել ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ՝ մեկ անգամ ևս ցույց տալու երկրում ընտրական գործընթացի անարդարությունն ու կողմնակալությունը, կոչ ենք անում դուրս գալ բողոքի ցույցերի՝ պաշտպանելու մեր  իրավունքները և պայքարելու դրանց համար, այլ ոչ թե ապագայում ապրել Եվրոպայի ամենաաղքատ հանրապետությունում», – ասել է Լունգուն:

Քաղաքական գործիչը նաև մեղադրել է իշխանություններին վարչական ռեսուրսների չարաշահման մեջ՝ հօգուտ «Գործողություն և համերաշխություն» կուսակցության, որի դե ֆակտո առաջնորդը Սանդուն է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս