Միացյալ Նահանգների Amazon ընկերության գլխավոր տնօրեն Ջեֆ Բեզոսը հունիսի 7-ին հայտարարել է, որ հուլիսի 20-ին տիեզերք կթռչի իր եղբոր հետ:
Մալայզիայի իշխանությունները կորոնավիրուսի կանխարգելման նպատակով դրոններ են օգտագործում բարձր ջերմություն ունեցող մարդկանց հայտնաբերելու համար:
Եվրամիության խորհուրդը հունիսի 7-ին հաստատել է Արդարացի անցման հիմնադրամի ստեղծումը 17,5 միլարդ եվրոյի չափով, որը կօգտագործվի Եվրամիության այն տարածաշրջանների համար ածխածնային էներգակիրներից հրաժարման բացասական սոցիալ-տնտեսական հետեւանքների նվազեցման ծրագրերի ֆինանսավորման համար, որոնք ամենաշատն են կախված «կեղտոտ» էներգետիկայից:
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին իր թոռանը՝ արքայազն Հարրիին, եւ նրա կնոջը՝ Մեգան Մարքլին, շնորհավորել է նրանց դստեր՝ Դիանա Լիլիբեթի ծնվելու կապակցությամբ: Շնորհավորանքը հունիսի 6-ի երեկոյան հայտնվել է Բուքինգհեմյան պալատի սոցցանցերում։
Առնվազն 14 մարդ զոհվել է, մի քանիսն անհետ կորել են հնդկական Պունա քաղաքին կից արդյունաբերական գոտու քիմգործարանում բռնկված հրդեհի պատճառով:
Moderna ամերիկյան ընկերությունը դիմել է Եվրոպական դեղամիջոցների գործակալությանը, որպեսզի այն հաստատի COVID-19-ի դեմ երիտասարդների համար նախատեսված պատվաստանյութի կիրառումը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի հեռախոսազրույց է ունեցել իր ուկրաինացի գործընկերոջ՝ Վլադիմիր Զելենսկու հետ և նրան հրավիրել Վաշինգտոն:
Ջո Բայդենի վարչակազմը հունիսի 7-ին կհայտարարի մարդավաճառության եւ միգրանտների անօրինական փոխադրման հակազդման նոր միջոցների ընդունման մասին, ինչն ըստ ժամանակի համընկնում է ԱՄՆ-ի փոխնախագահ Քամալա Հարիսի՝ Գվատեմալա եւ Մեքսիկա կատարելիք ուղեւորության սկզբի (հունիսի 7 – 8)՝ նրա առաջին արտասահամանյան ուղեւորության հետ ներկայիս պաշտոնում:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը՝ ընդգծելով Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների ընդունած հայտարարությունների իրականացման հետևողականությունը:
Աֆրիկյան այն երկրները, որոնք գտնվում են Սահարայից հարավ, Ռուսաստանի հետ պարտավորագրեր են ստորագրել 1,7 մլրդ դոլարի զենք եւ տեխնիկա գնելու համար:
Եվրամիությունը կկարողանա իր կողմից օգտագործվող պատվաստանյութերն ադապտացնել կորոնավիրուսի նոր շտամների առաջացման դեպքում:
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը կազմակերպության՝ Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովի նախաշեմին առաջարկել է անցկացնել Ռուսաստան – ՆԱՏՕ խորհրդի (ՌՆԽ) նիստ: Այդ մասին նա հայտնել է Die Welt թերթին տված հարցազրույցում, որից հունիսի 7-ին մեջբերումներ է անում DPA գործակալությունը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել է Ռուսաստանի Դաշնության կողմից Բաց երկնքի պայմանագրի (ԲԵՊ) դենոնսացիայի մասին օրենքը։
Շորթիչ- վիրուսների կիրառմամբ կիբեռգրոհները դեռ երկար ժամանակ խնդիր կլինեն ամերիկյան ընկերությունների համար: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի առեւտրի նախարար Ջինա Ռայմոնդոն։
Հունիսի լույս 7-ի գիշերը նոր պայթյուն է որոտացել «Սլոբոդա» պաշտպանական ձեռնարկության պահեստում՝ Սերբիայի Չաչակ քաղաքում, որտեղ հունիսի 4-ին հրդեհ էր տեղի ունեցել:
Ղրղզստանի սահմանապահները ղրղզա-տաջիկական իրադրության սրվելուց հետո անցել են ծառայությունը կատարելու ամենօրյա ռեժիմին:
«Ժողովրդական ուժ» աջ կուսակցության նախագահ Կեյկո Ֆուխիմորին հաղթում է Պերուի նախագահական ընտրություններում։
Ճապոնիայի Օլիմպական կոմիտեի հաշվապահական բաժնի հիսունեկուամյա ղեկավարը հունիսի 7-ին ինքնասպանություկն է գործել:
Հունիսի 7-ին Պակիստանի հարավում առիվազն 32 մարդ է զոհվել եւ 64-ը վիրավորվել երկու մարդատար երկաթուղային շարժակազմերի բախման հետեւանքով:
ԱՄՆ-ն հայտարարել է Թուրքիայից ու 5 այլ երկրներից (Միացյալ Թագավորություն, Իտալիա, Իսպանիա, Հնդկաստան և Ավստրիա) ներմուծվող որոշ ապրանքների վրա 25 տոկոս մաքսատուրք սահմանելու մասին: Այս որոշման մասին հայտնել է ԱՄՆ առևտրի ներկայացուցիչ Քեթրին Թայը:
Ղրղզստանը և Տաջիկստանը զորքերը դուրս են բերել երկու երկրների սահմանագծից, հունիսի 6-ին հայտնել են Ղրղզստանի պետական սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնում:
Վեշինգտոնում հունվարի 6-ին տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով ԱՄՆ-ի Կապիտոլիումին վնաս է հասցվել առնվազն 1,5 մլն դոլար գումարի չափով: Այդ մասին դատախազ Մոնա Սեդքին հայտարարել է դատաքննության ժամանակ:
Կիրակի գիշերը Սիրիայի հարավում գտնվող Դերաա նահանգի Օթման քաղաքի քաղաքապետը գնդակահարվել է զինյալների կողմից:
Հունիսի 6-ի գիշերը Սիրիայի հյուսիսում գտնվող, Թուրքիային սահմանամերձ Ջերաբլուս քաղաքում 4 մեքենա է պայթեցվել: Այս մասին տեղեկացնում է EADaily լրատվականը` հղում տալով Al Mayadeen հեռուստաալիքին:
Չինաստանը հաստատել է COVID-19-ի դեմ SinoVac Biotech-ի պատվաստանյութի արտակարգ օգտագործման թույլտվությունը՝ 3-17 տարեկան անձանց շրջանում:
Եվրամիության խորհուրդը վերափոխել է այն երրորդ երկրների ցուցակը, որոնց հետ միության պետությունները կարող են բացել արտաքին սահմանները COVID-19-ի տարածման հետ կապված իրադրության բարելավման առնչությամբ. դրա մեջ մտցրել են Ճապոնիան:
Աշխարհում կորոնավիրուսի հետ կապած իրավիճակը մնում է աղետալի, երկրներն առայժմ չպետք է թուլացնեն զգոնությունը եւ պետք է պահպանեն անվտանգւթյան միջոցները:
Ամերիկյան NASA-ն պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել Վեներա մոլորակի հետազոտման հետագա ծրագրերը:
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի կողմից իր էջն առնվազն մինչև 2023 թվականն արգելափակելու որոշումը վիրավորանք է ավելի քան 75 մլն ամերիկացիների համար, ովքեր նախորդ տարի նախագահական ընտրություններին քվեարկել էին իր օգտին:
«Այսինքն՝ իշխանությունները մտածում են, որ ոչ թե իրենց պետք է որևէ բան անեն, այլ ՀԱՊԿ-ն պետք է գործողություններ իրականացնի, որպեսզի թույլ չտա, որ ադրբեջանցիներն առաջխաղացում ունենան: Հետևաբար, հնարավոր է նաև սրանով բացատրել այն, որ վերջին 6-7 ամսվա ընթացքում բացարձակապես ոչ մի աշխատանք չի իրականացվել: Այսինքն՝ իրենք իսկապես կարծում են, որ այստեղ ՀԱՊԿ հովանոցը տարածվում է, և մենք անվտանգության երաշխիքներ ունենք, բայց իրականում իրավիճակը այլ է այն առումով, որ եթե դու ոչ մի քայլ չես ձեռնարկում, ո՛չ ՀԱՊԿ-ը, ո՛չ ՆԱՏՕ-ն չեն կարող գալ և քո ամեն մի թփի, ծառի, անգամ լճի 30 տոկոսի համար որևէ բան անել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա: