
Պուտինը հանդիպում է ունեցել Իրանի անվտանգության խորհրդի բարձրաստիճան պաշտոնյայի հետ

Ռուսաստանը լի է Իրանի հետ տարբեր ուղղություններով համագործակցելու վճռականությամբ: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Ահմադիանի հետ հանդիպման ժամանակ։
Զրույցի ընթացքում Կրեմլի ղեկավարը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Իրանը համագործակցության համար շատ կարևոր և հետաքրքիր թեմաներ ունեն։«Ցանկանում եմ ևս մեկ անգամ հաստատել, որ մենք լի ենք վճռականությամբ` շարժվելու այդ բոլոր ուղղություններով», – Պուտինի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Զրույցի ընթացքում Պուտինը նաև հույս է հայտնել, որ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի այցելությունը Սանկտ Պետերբուրգ օգտակար և հաճելի կլինի։
Սանկտ Պետերբուրգում սեպտեմբերի 11-12-ն անցկացվում է ԲՐԻԿՍ-ի երկրների՝ անվտանգության հարցերով բարձրաստիճան պաշտոնյաների 14-րդ հանդիպումը։