
Մոսկվայի հոսթելներից մեկում 439 օտարերկրացի է ձերբակալվել

Մոսկվայում 439 օտարերկրացի է ձերբակալվել Պրոֆսոյուզնայա փողոցում գտնվող հոսթելում. նրանք կստուգվեն միգրացիոն օրենսդրության պահպանման և քաղաքում կատարված իրավախախտումներին հնարավոր մասնակցության նպատակով:
Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հաղորդել է ՌԴ քննչական կոմիտեի մայրաքաղաքային գլխավոր վարչություն:
Հոսթելում խուզարկություններն անցկացվել են քրեական գործով, որն ավելի վաղ հարուցվել էր ծայրահեղական միություն կազմակերպելու փաստի առթիվ (Քրեական օրենսգրքի 282.2 հոդված)։ Քննիչները տեղեկություն են ստացել, որ հոսթելում խախտվում է միգրացիոն օրենսդրությունը։
Հոսթելի ղեկավարությունն ու վարչակազմը տեղափոխվել են Մոսկվայի Քննչական կոմիտեի ստորաբաժանում՝ հետաքննչական գործողություններ անցկացնելու համար։