Բաժիններ՝

ՄԱԿ-ը գնահատել է Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների արդյունքում գյուղատնտեսությանը հասցված վնասը

Գազայի հատվածում գյուղատնտեսական ակտիվների 80%-ից 96%-ը ոչնչացվել կամ վնասվել է 2024 թվականի սկզբին Իսրայելի ռազմական գործողությունների արդյունքում։ Այդ մասին նշված է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի զեկույցում։

«Ռազմական գործողություններն ավերել են Գազայի գյուղատնտեսական հատվածը՝ վնասելով կամ ոչնչացնելով գյուղատնտեսական ակտիվների 80%-ից մինչև 96%-ը, ներառյալ ոռոգման ենթակառուցվածքները, անասնաբուծական ֆերմաները, այգիները, գյուղատնտեսական հողերը, պահեստարանները և փորձնական ֆերմաները»,- նշված է փաստաթղթում։

Զեկույցի հեղինակներն արձանագրում են, որ պատերազմական գործողությունների արդյունքում ավելի են սրվել պարենային անվտանգության հետ կապված խնդիրները, որոնք նպաստում են նաև աղքատության աճին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30