Բաժիններ՝

Ռուսաստանը մտադիր է ներգաղթյալներին արգելել՝ իրենց ընտանիքները տեղափոխեն Ռուսաստան

Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է Ռուսաստանի Դաշնությունում միգրացիոն քաղաքականության հարցերի կարգավորմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունների նախապատրաստման մասին։

«Россия-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում Վոլոդինը հայտարարել է, որ «աշխատանքի համար ՌԴ եկած անձը չի կարող հետն էլ բերել ընտանիքի անդամներին»։ Նա նշել է, որ համապատասխան օրենսդրական նախաձեռնություն է մշակվում, «և կա ըմբռնում, որ պատգամավորների մեծամասնությունը, անկախ խմբակցական պատկանելությունից, անպայման կաջակցի օրինագծին», հաղորդում է Интерфакс-ը։

Նա նաև հայտարարել է, որ նախաձեռնություն է մշակվում քաղաքացիություն ստանալու համար ամուսնացած լինելու ժամանակը մեծացնելու ուղղությամբ։

«Եթե առաջ մեկ տարի էր, հիմա երկու տարի է առաջարկվում։ Այս հարցը մենք լրացուցիչ կքննարկենք: Գուցե ոչ երկու տարի, գուցե երեք տարի, գուցե չորս տարի: Սա միայն կուժեղացնի ամուսնությունը: Եթե ​​դա սիրո հողի վրա ամուսնություն է, ոչ թե ձևական ամուսնություն», – նշել է Վոլոդինը:

Ըստ նրա՝ համապատասխան օրենքի նախագիծն արդեն անցել է առաջին ընթերցմամբ։

Պետդումայի նախագահը նշել է նաև, որ այս տարի արդեն բավականին խիստ չափորոշիչներ են ընդունվել, «ըստ որոնց բոլոր խախտողները կվտարվեն, այնեւհետև նրանց կարգելվի մուտք գործել Ռուսաստանի տարածք»։ «Կարծում ենք՝ որ գործատուները պետք է ավելի խիստ պատասխանատվություն ստանձնեն այս հարցում»,-հավելել է Վոլոդինը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս