ՌԴ պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտնել է, որ ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքի հարձակումը կասեցվել է ժամը 12:35-ի սահմաններում։
Ըստ Թաղմաղամբետովի՝ ստեղծված քաղաքական իրողությունները պահանջում են կատարելագործել այն իրավական հիմքերը, որոնք կանոնակարգում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գործունեության բոլոր ուղղությունները:
Ռուսական խաղաղապահ զորակազմերը շարունակում են մնալ Սիրիայում և Ղարաբաղում խաղաղության հիմքն ու երաշխավորը:
Արևմուտքը Հայաստանում միայն իր քաղաքական հարցերն է լուծում, և կյանքը ցույց է տվել, որ Արևմուտքի հետ աշխատանքներում հայտարարություններից այն կողմ որևէ արդյունք գոյություն չունի ՀՀ-ի համար։ Այս մասին Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը։
Երկրաշարժը տեղի է ունեցել դեկտեմբերի 18-ին՝ կեսգիշերից առաջ, լեռնային Գանսուի նահանգում՝ ցնցումներ առաջացնելով նաև հարևան Ցինհայի նահանգում։
Կոլումբիայի «NTN24» լրատվական հեռուստաալիքին տված հարցազրույցում Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը Ֆրանսիային կոչ է արել «Հայաստանին Անդրկովկասում նոր պատերազմի չդրդել»։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Առկա իշխանություններով և առկա քաղաքական դաշտով, մենք դատապարտված ենք այլոց ձեռքին գործիք և ստրուկ լինելու: Եվ էական չէ, օգտագործվելու ենք ռուսի, ամերիկացու, թե թուրքի կողմից: Ռսասերները տենչում են ռուսի կողմից օգտագործվել, ամերիկասերները՝ ամերիկացու, ֆրանսիասերները՝ ֆրանսիացու…
Հանգուցյալ նախկին վարչապետ Աբեի խմբակցությունը կասկածվում է մինչև 2022 թվականը հինգ տարվա ընթացքում մոտ 3,5 միլիոն դոլար յուրացնելու մեջ, իսկ Նիկայիի գրասենյակը՝ 700 000 դոլար։
Ադրբեջանում բռնատիրության վերացումը պետք է սկսվի ոչ թե արտահերթ ընտրություններով, այլ կատարված հանցանքների համար համապատասխան պատասխանատվություն կրելով, որպիսին կարող է լինել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների վերադարձի ապահովումը՝ միջազգային վերահսկողությամբ ու անվտանգության երաշխիքներով, ինչպես նաև 1988-1992թթ․ պատմական Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից հայրենազրկված ավելի քան կես միլիոն հայության ոտնահարված իրավունքների վերականգնումը՝ համապատասխան վերադարձի կամ համարժեք փոխհատուցման միջոցով։
Վրաստանը բարեկամական հարաբերություններ ունի տարածաշրջանի գործընկեր երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ։
Փարիզի կենտրոնում գտնվող այս տարածքը ժամանակավորապես փակ կլինի վերանորոգման ու բարեկարգման աշխատանքների նպատակով և կվերաբացվի հանրության առջև 2024 թվականի գարնանը։
Փողերի լվացման անհիմն մեղադրանք. Արմեն Աշոտյանին մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման մեջ՝ առանց որևէ հիմնավորված ապացույցի կամ ստացված դրամական միջոցների։ Օրինական ուժի մեջ մտած դատական ակտը հաստատում է ենթադրյալ փողերի լվացման մեղադրանքով հիմնավոր կասկածի բացակայությունը։
Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական խմբավորման՝ Իսրայել ներխուժմանը հաջորդեցին Իսրայելի կողմից Գազայի հատվածի գնդակոծությունները և ցամաքային ներխուժումը։ Այդ ժամանակից ի վեր հութիները պարբերաբար հարձակումներ են գործում Կարմիր ծովով նավարկող առևտրային նավերի վրա։
Հաջորդ տարի Ադրբեջանը կհյուրընկալի Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը՝ COP29-ը։ Անգամ Հայաստանը հետ կանչեց իր թեկնածությունը՝ հօգուտ Ադրբեջանի։ Փոխարենը Ադրբեջանն իր աջակցությունն է հայտնել Արևելյան Եվրոպայի խմբի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված` Հայաստանի թեկնածությանը:
Հրաբուխը երևում է մայրաքաղաք Ռեյկյավիկից, որը գտնվում է Գրինդավիկից մոտ 42 կմ հեռավորության վրա։
Իշխանություններն արագորեն ժամանակավոր ճամբարներ են պատրաստել տարհանվածների համար։
Այս դրվագը հետաքրքիր կերպով ցույց է տալիս, թե ինչ է նշանակում ռեալպոլիտիկ՝ իրական քաղաքականություն և թե իրականում ինչպես են ընդունվում որոշումները աշխարհաքաղաքական հարցերում։
Ըստ “The Times” պարբերականի՝ Իսրայելը Լիբանանում պատրաստվում է ցամաքային պատերազմի Հեզբոլլահի դեմ։
«Մագնիտսկու ակտը» ամբողջ աշխարհում կոռուպցիոներների և մարդու իրավունքները խախտողների դեմ պատժամիջոցներ նախատեսող օրենք է , ինչպես նաև ԱՄՆ-ում նրանց սեփականության կալանավորում։ Այս պատժամիջոցային ցուցակում ընդգրկված են ՌԴ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։
Գերմանիայի մաքսատունը նախազգուշացրել է, որ պատժամիջոցային ռեժիմի պահպանման անհրաժեշտությամբ պայմանավորված կարող է առգրավել Ռուսաստանից Գերմանիա ուղարկվող Սուրբծննդյան նվերները։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Պատվաստանյութերի զգալի քանակություն ձեռք է բերվել 2021 թվականին՝ համավարակի բուռն շրջանում, երբ Բրյուսելը 1,1 միլիարդ դեղաչափի մատակարարումների խոշոր պայմանագրեր կնքեց ամերիկյան Pfizer ընկերության և գերմանական BioNTech-ի հետ:
Եվրամիությունը խախտման պաշտոնական վարույթ է սկսել X սոցիալական ցանցի դեմ՝ թվային ծառայությունների մասին օրենքի (DSA) համաձայն իր առաջին հետաքննության ընթացքում պարտավորությունների կասկածելի խախտման համար:
Բացի դրանից՝ ԵՄ-ն եվրոպական ընկերություններին պարտավորեցրել է գործընկերների հետ պայմանագրերում ամրագրել ՌԴ-ում երկակի նշանակության մի շարք ապրանքների վերարտահանման արգելքը։
Բազմաթիվ ճանապարհներ և տներ հեղեղվել են, էլեկտրական հոսանքի անջատումներ են տեղի ունեցել։ Մի քանի գետեր դուրս են եկել ափերից։ Մարդիկ տներից փախել են նավակներով։
Դեկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Կոմֆորտ Էրոյին, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանն է։
«Այն, որ Հայաստանը ևս միանում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանող այդ ցուցակի երկարաձգման մասին որոշմանը, հայ-ռուսական հարաբերությունների վրա բացասաբար է անդրադառնալու։ Իհա՛րկե, Ադրբեջանի՝ այդ ցուցակին միանալը ևս Ռուսաստանում կառաջացնի դժգոհություն, պարզապես տարբերությունն այն է, որ Ադրբեջանը Ռուսաստանի օգնության կարիքը չունի, ինչը ունի Հայաստանը։ Միայն, եթե տնտեսությանը նայենք, Ադրբեջանի արտահանումների մեծ մասն անգամ Ռուսաստանի տարածքով չի էլ անցնում, իսկ Հայաստանի տնտեսական շուկան հիմնականում Ռուսաստանն է»,- ասաց Խալաթյանը։
ԱՄՆ-ը չի ձգտում պատերազմի Իրանի հետ և կոչ է անում Թեհրանին նվազեցնել լարվածությունը Մերձավոր Արևելքում, Իսրայելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Նոյեմբերի 23-ին Մինսկում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ քննարկման օրակարգում լինելու է նաև ՀՕՊ միասնական համակարգի ձևավորման հարցը։
Թուրքիայի կենտրոնական հատվածում գտնվող Քոնյա քաղաքի մտավորականների, արվեստագետների և մշակութաբանների միության ասոցիացիայի նախագահ, թուրք պրոֆեսոր Յուսուֆ Քյուչյուքդաղը հայտարարել է, որ Գազայից հետո Իսրայելի հաջորդ թիրախը լինելու է Թուրքիան: