
Վիետնամում թայֆունի զոհերի թիվը հասել է գրեթե 200-ի

Վիետնամում «Յագի» թայֆունի հետևանքով 199 մարդ է զոհվել, 128 մարդ անհետ կորած է։ 800 մարդ վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
Մայրաքաղաք Հանոյում Ռեդ գետի ջրերը փոքր-ինչ հետ են քաշվել, սակայն որոշ հատվածներ դեռ հեղեղված են։
Ավստրալիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Վիետնամ կուղարկի 2 միլիոն դոլար հումանիտար օգնություն, ինչպես նաև անհրաժեշտ պարագաներ աղետի հետևանքների դեմ պայքարի համար։
Թայֆունն առաջացրել է հեղեղումներ և սողանքներ։ Զոհերի թիվը կտրուկ աճել է այն բանից հետո, երբ հեղեղաջրերը քշել-տարել են մի ամբողջ գյուղակ Լաո Քայ նահանգում։
Ըստ տեղի լրատվամիջոցների՝ գյուղակում զոհերի թիվը հասել է 42-ի։ Սեպտեմբերի 11-ին հարյուրավոր փրկարարներ աշխատել են՝ ողջ մնացածների գտնելու համար։ Սեպտեմբերի 12-ի առավոտվա դրությամբ գյուղացիներից 53-ը դեռ անհետ կորած է եղել։
«Յագի» թայֆունը Վիետնամ է հասել սեպտեմբերի 7-ին։ Մինչ այդ թայֆունը 24 մարդու կյանք էր խլել Չինաստանի հարավային Հանոյ կղզում և Ֆիլիպիններում։