Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հունիսի 12-ին երկու պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է առնվազն 5 մարդ:
Աֆղանստանի Քաբուլ շրջանում զինված հարձակման հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մեծ յոթնյակի՝ G7-ի երկրները բավարար ջանքեր չեն գործադրում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում, թեպետ և հայտարարել էին, որ աշխարհը կապահովեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 1 մլրդ դեղաչափով:
Չինաստանի սեյսմիկ կենտրոնի մասնագետները հունիսի 12-ին 5,0 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներ են ֆիքսել Չինաստանի հարավ-արևմուտքի Յունյան շրջանում:
Առնվազն 12 մարդ վիրավորվել է ԱՄՆ Տեխաս նահանգի Օսթին քաղաքում հունիսի 12-ին տեղի ունեցած կրակահերթի հետևանքով:
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո առանձին մամուլի ասուլիս կհրավիրի:
Փարիզի ոստիկանությունը հունիսի 11-ի գիշերը քաղաքի կենտրոնում ցրել է անօրինական երեկույթը, որին մասնակցում էր մի քանի հարյուր երիտասարդ: Այս մասին հայտնում է France Press գործակալությունը:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հուլիսի 15-ին Վաշինգտոնում կընդունի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: Հունիսի 11-ին այդ մասին հայտնել է Սպիտակ տունը։
Տայվան կղզու բնակիչները կարող են մայրցամաք ժամանել կորոնավիրուսի դեմ պատվաստվելու համար: Այդ մասին հունիսի 11-ին լրագրողներին հայտնել է ՉԺՀ-ի Պետխորհրդի Տայվանի գործերով գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մա Սյաոգուանը:
Ժնեւի մունիցիպալիտետը հայտարարել է, որ մեծ պատիվ է համարում այդ քաղաքի եւ Լա Գրանժ պերճատան ընտրությունը՝ որպես Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի՝ հունիսի 16-ին կայանալիք գագաթնաժողվի հարթակ:
Թուրքական «Timetürk» լրատվակայքը հայկական մշակույթի և մասնավորապես գինեգործության վերաբերյալ ուշագրավ հոդված է հրապարակել։ Նախ պատմական ակնարկով տեղեկություններ է հայտնում ավելի քան 5 հազար տարի առաջ հայ ժողովրդի ձևավորման մասին։ Նշվում է, որ շումերական գրավոր աղբյուրներում, Աստվածաշնչում հիշատակվում է Արատտա անունով հնագույն պետության մասին, որը նույնանում է Արարատ – Հայաստանի հետ։
ԱՄՆ-ի օդատիեզերական գործակալության՝ NASA-ի ղեկավար Բիլ Նելսոնը Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համագործակցությունը տիեզերքում որակել է որպես «բացառիկ»: Այդ մասին նա պատմել է Politico հրատարակությանը տված հարցազրույցի ժամանակ:
Սպիտակ տունը Pfizer եւ BioNTech ընկերությունների հետ համաձայնագիր է կնքել կորոնավիրուսի դեմ նրանց կողմից մշակված պատվաստանյութի 500 միլիոն չափաբաժին ձեռք բերելու շուրջ՝ մյուս երկրներին օգնելու նպատակով: Այդ մասին գրում է The New York Timesթերթը, վկայակոչելով աղբյուրների։
Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության միջոցների մշակման ուղղությամբ ներկայում երկխոսություն ենք վարում։
Եվրամիության երկրների քաղաքացիները եւ ռեզիդենտներն, ովքեր լրիվ պատվաստում են անցել ուղեւորությունից առնվազն 14 օր առաջ, կարող են ազատ տեղաշարժվել Միության սահմաններում:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ, «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր Արամ Օրբելյանն է:
Շվեյցարիայի դաշնային խորհուրդը (կառավարությունը) որոշում է ընդունել Ժնեւի օդային տարածության օգտագործումը հունիսի 15-ից մինչեւ 17-ը ժամանակավորապես սահմանափակելու մասին, որը կապված է Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի անցկացման հետ: Այդ մասին ասվում է կառավարության հաղորդագրության մեջ։
ԱՄՆ-ի վարչակազմը մտադիր է շարունակել պատժամիջոցների սահմանումը «Հյուսիսային հոսք 2»-ի նկատմամբ, որպեսզի այդպիսով ցույց տա, որ հանդես է գալիս այդ նախագծի դեմ:
Հնդկաստանի իշխանություններն անցած օրն արձանագրել են կորոնավիրուսով ախտահարման 91 702 նոր դեպք, համաճարակի ամբողջ ժամանակամիջոցում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 29 274 823-ի:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը «Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարների գագաթնաժողովի նախաշեմին հայտարարել է, որ մտադիր է դաշնակիցների հետ աշխատել «ավելի արդարացի եւ ներառական» համաշխարհային տնտեսություն կառուցելու վրա։
Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հարցազրույց է տվել «Ռոսիյսկայա գազետա»-ին, որում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է Կովկասում տրանսպորտային կապերի վերականգնմանը, ՀՀ-Ադրբեջան հարաբերություններին և հարակից այլ թեմաների:
5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի ափերի մոտ:
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Լաբուն» (USS Laboon) էսկադրային ականակիրն ուղեւվորվում է Սեւ ծով՝ տարածաշրջանի ծովում անվտանգության ապահովման գործողությունների իրականացման համար:
ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Կանադայի եւ Ճապոնիայի ղեկավարները հունիսի 11-ին G7-ի ձեւաչափով բանակցությունների կհավաքվեն Անգլիայի հարավ-արեւմուտյան Քոռնուոլի կոմսության Քարբաս-Բեյ առողջարանում։
Առնվազն 18 մարդ է զոհվել, 30-ը՝ տուժել Պակիստանի Բելուջստանի նահանգում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մտադիր է Լեռնային Ղարաբաղի հարցը քննարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, գրում է ՏԱՍՍ-ը:
Չավուշօղլուն նաև նշել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է Թուրքիայի հետ համագործակցել Սիրիայի հարցում, Լիբիայում, որի հարցով Թրամփի օրոք անգամ չէր էլ հետաքրքրվում: ԱՄՆ-ի նոր վարչակարգն ի տարբերություն նախկինների, ավելի մեծ հետաքրքրություն է ցուցաբերում տարածաշրջանի նկատմամբ և, ըստ Չավուշօղլուի, ԱՄՆ-ն ոչ միայն Սիրիայում ու Լիբիայում, այլև Միջերկրականից մինչև Սև ծով, մինչև Կովկաս մի շարք ոլորտներում Թուրքիայի հետ համագործակցության ցանկություն ունի:
Մինչ հայաստանյան ներքաղաքական դիսկուրսում քաղաքական հիմնական դերակատարները շարունակում են ծանրակշիռ ապացույցներ ներկայացնել, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մսխել իրեն բաժին հասած բանակցային բացառիկ ժառանգությունը, որին ավելի հանգամանորեն կանդրադառնանք մեր առաջիկա հրապարակումներում, ոչ պակաս ուշագրավ են ԵԱՀԿ ՄԽ ռուսական և ամերիկյան դիվանագիտական տարաձայնությունները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ապագայի շուրջ:
Հունիսի 10-ին Ալյասկայի տարածքի երկնքում սկսվել են Red Flag Alaska 21-2 բազմազգ ռազմաօդային վարժանքները: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ԱՄՆ-ի Խաղաղօվկիանոսյան ռազմաօդային ուժեի մամուլի կենտրոնում։
Չինաստանի բարձրագույն օրենսդիր մարմինը հունիսի 10-ին ընդունել է օտարերկրյա պատժամիջոցներին հակազդելու մասին օրենք: