Ինչպես այսօր 168.am-ի հետ զրույցում հայտնեց տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը, եթե 2 օր առաջ ռուսական կողմից ավտոմեքենաների հերթի երկարությունը 6-7 կմ էր կազմում, երեկ արդեն մոտ 3.5 կմ էր, նաև թողունակության ժամանակային մասն է կրճատվել, այսինքն՝ մեքենաները համեմատաբար ավելի արագ են անցնում։
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հուլիսի 11-ին Բրյուսելում հանդիպում կունենան:
Թուրքիայի Թեքիրդաղի նահանգում ուղևորափոխադրող գնացք է վթարվել, շրջվել են գնացքի վագոններից 5-ը:
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OECD) աշխարհում գործազրկության մակարդակի վերաբերյալ նոր զեկույց է հրապարակել։ Ըստ այդմ՝ Թուրքիան ներառվել է գործազրկության բարձր մակարդակով և աշխատանքի անբարենպաստ պայմաններով աչքի ընկնող երկրների ցանկում։
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով՝ Վերին Լարսի անցակետում ստեղծված խնդիրներում քաղաքական պատճառներ միշտ էլ կան։ 168.am-ի հետ զրուցում նա ասաց, որ ո՛չ վրացական կողմին է վստահում, ո՛չ ռուսական։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մտահոգիչ է անվանել Նախիջևանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին առկա իրադրությունը:
Թուրքիան սեփական արտադրության «Ada» դասի 4 հակասուզանավային կորվետներ (ռազմանավի տեսակ) կվաճառի Պակիստանին։
Նախիջևանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ադրբեջանցի զինծառայողներ են մահացել:
Հեղափոխություն տեղի է ունեցել, որովհետև դուք եք փոխվել: Հուլիսի 7-ին «Ժողովրդավարության, անվտանգության և արտաքին քաղաքականության» ֆորումի մասնակից երիտասարդների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Իրանի իշխանությունները մահապատժի են ենթարկել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 8 անդամների, ովքեր 2017 թվականին գործողություններ էիր իրականացրել Թեհրանում:
Ղազախստանի Հանրապետության գլխավոր քաղաքը՝ Աստանան նշում է պաշտոնապես մայրաքաղաքի կարգավիճակ ստանալու 20-ամյակը:
Հունիսի 24-ին կայացած արտահերթ ընտրություններից հետո թուրքական «Resmi gazete» պաշտոնաթերթը հրապարակել է տեղեկատվություն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նյութական կարողության մասին։
ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովը հայտնել է, որ առաջիկայում ծրագրվում է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում անցկացնել:
Ադրբեջանի սահմանապահներն իրանա-ադրբեջանական սահմանին առգրավել են թմրանյութերի խոշոր չափաբաժին:
Իրանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը վստահ է, որ Վիեննայում կայանալիք՝ նախարարների հանդիպմանը Չինաստանը դրական ներդրում կանի իրանական միջուկային գործարքի պահպանման հարցում։
Իրանի եւ նրա հետ առեւտուր անող ձեռնարկությունների նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների բազմակողմ պատասխանը կմշակվի նոյեմբերին:
Տարիքով ավագ ընթերցողը կհիշի խորհրդային լրատվության հիմնական բանաձևը` «Գովասանք, բամբասանք, սպորտ ու եղանակի տեսություն»: Այն մեկին-մեկ բնութագրում է ադրբեջանական պատասխանատու մամուլը, ուր իշխանությունների գովք է, բամբասանք հայերի ու Հայաստանի մասին անկողմնակալ կարծիք հնչեցնողների մասին, մի քիչ տեղեկություն սեփական ու միջազգային սպորտի մասին ու եղանակի տեսություն:
Հունիսի 24-ին Թուրքիայում կայացան արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ։ Առաջիկա օրերին հայտնի կդառնա Թուրքիայի նոր կառավարության կազմը։
Հայ-ադրբեջանական առաջնագծի Նախիջևանի հատվածում վերջին մեկ ամսվա ընթացքում արձանագրվող անհանգստանցող զարգացումների ֆոնին ուշագրավ հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի միջև:
Ադրբեջանի կառավարությունն ամեն տարի մեծ գումարներ է ծախսում աշխարհին համոզելու համար, որ ադրբեջանցիները հանդուրժող մարդիկ են, որոնք հարգում են իրենց երկրում ապրող բոլոր փոքրամասնությունների իրավունքները:
«Հայաստանը մեծ ներդրում ունի ՆԱՏՕ-ի շրջանակում անվտանգության ապահովման գործում, ինչը բավականին հետաքրքիր նրբություն է»:
Անկարայում տեղի է ունեցել թուրք-ուկրաինական ռազմատեխնիկական համագործակցության հարցերով նիստ։
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Ստամբուլի պատգամավոր ծագումով ադրբեջանցի Շամիլ Այրըմը, ով նաև թուրքական «Marmara group» ռազմավարական և սոցիալական հետազոտությունների հիմնադրամի փոխնախագահն է, խոսել է թուրք ադրբեջանական հարաբերությունների և ղարաբաղյան հարցի մասին։
«Իսկապես Իրանի տնտեսաքաղաքական ազդեցությունը Նախիջևանում շատ մեծ է, որին Իրանը ձգտել է և որոշ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ՝ հատկապես հետխորհրդային ժամանակաշրջանում, քանի որ մինչ այդ եղել են որոշ իրադարձություններ, որոնց ներկայումս անդրադառնալու հարկ չկա»:
«Իրավիճակը սահմանին լարված է, և ադրբեջանական կողմը ցանկացած պահի կարող է կազմակերպել ինչ-որ սադրանքներ՝ ինչպես առաջնագծում, այնպես էլ՝ տեղեկատվական դաշտում»:
Եվրախորհրդարանի հուլիսի 4-ին տեղի ունեցած լիագումար նիստում հաստատվել է ԵՄ-Ադրբեջան նոր համաձայնագրի պայմանների ցանկը, որում կարևոր տեղ է հատկացված Ադրբեջանի քաղբանտարկյալների խնդրին:
Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները Գործողությունների համատեղ համապարփակ պլանի պատճառով, որոնք ազդում են երրորդ երկրների եւ Ավստրիայի վրա, միջազգային իրավունքի խախտում են:
Իրաքի զինված ուժերը հուլիսի 4-ին սկսել են երկրի հյուսիսային նահանգներն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից մաքրելու ընդգրկուն գործողությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 10-ին կայցելի Ադրբեջան:
Եվրամիությունը (ԵՄ) հավաստել է հուլիսի 6-ին Վիեննայում Իրանի եւ Իրանի միջուկային ծրագրի գծով ՄԱԿ-ի հինգ միջնորդ պետությունների հանդիպումն արտաքին գործերի նախարարությունների (ԱԳՆ) ղեկավարների մակարդակով: