«Այժմ կարևոր Է դրանք զարգացնել և չվնասել անզգույշ հռետորաբանությամբ, որը, ցավոք, նույնպես տեղ Է գտել վերջին ժամանակներս». Զախարովան՝ ԼՂ հիմնահարցի մասին

Ռուսաստանը ողջունում է դրական միտումները, որոնք նկատվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Այդ մասին  լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք ողջունում ենք բոլոր այն դրական միտումները, որոնք նշմարվում են ԼՂ հակամարտության կարգավորման գործում»,-ասել է դիվանագետը:-«Այժմ կարեւոր է դրանք զարգացնել եւ չվնասել անզգույշ հռետորաբանությամբ, որը, ցավոք, նույնպես տեղ է գտել վերջին ժամանակներս»:

«Մեր կողմից անհրաժեշտ ողջ աջակցությունն ենք ցուցաբերելու այդ դրական միտումներին»,-ընդգծել է Զախարովան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031