Բաժիններ՝

Սիրիական ընդդիմությունն ավարտեց Իդլիբից ծանր սպառազինության դուրսբերումը. Anadolu

Սիրիական ընդդիմությունն ավարտել է ծանր սպառազինության դուրսբերումն Իդլիբի ապառազմականացված գոտուց: Հոկտեմբերի 8-ին այս մասին հաղորդել է Anadolu գործակալությունը։

Նշվում է, որ սպառազինությունը հետ է քաշվել սիրիական զորքերի եւ զինված ընդդիմության շփման ամբողջ գոտուց: Անցած գիշեր ընդդիմությունն արագացրել է սպառազինությունների, մասնավորապես, ականանետների, հաուբիցների եւ համազարկային կարկի հրթիռային կայանքների հետքաշման աշխատանքը:

Միեւնույն ժամանակ Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը, գործակալության տեղեկատվությամբ՝ դեպի Իդլիբի ապառազմականացված գոտի է ուղարկել զրահատեխնիկա եւ սպառազինություն, որոնք կզբաղվեն տարածքի պարեկմամբ՝ Սոչիի համաձայնություններին համապատասխան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031