Բաժիններ՝

Թուրքիայում «Տկլոր» անունով գյուղ կա

Թուրքիայի Չանաքքալե նահանգում «Չփլաք» (Տկլոր) ուշագրավ անվամբ մի գյուղ կա։ Գյուղն ունի ընդամենը 340 բնակիչ, ովքեր բոլորովին էլ չեն ամաչում կամ անհարմար զգում իրենց բնակավայրի անվան պատճառով։

Գյուղի պատմությունը սկսվում է դեռ 1600-ական թվականներից, իսկ անունը ստացել է նաև որպես Չփլաք Դեդե անունով հայտնի դերվիշից։ Վերջինիս գերեզմանը գտնվում է հենց այս գյուղում և ամեն տարի ապրիլին գյուղացիները ուխտագնացություն են կատարում նրա շիրիմ:

Գյուղացիները հաստատում են, որ երբեմն գյուղի անվան պատճառով իրենց ծաղրում են, բայց չնայած դրան, նրանք չեն մտածում գյուղի անունը փոխելու մասին։ 1960-ականներին առաջարկվել է փոխել գյուղի անունը, բայց գյուղացիները միասնաբար կտրականապես դեմ են եղել։ Այժմ շրջապատում գտնվող բոլոր գյուղերի անունները փոխված են, բացի Չփլաք գյուղից։

Գյուղը գտնվում է շուրջ 5․000 տարվա պատմություն ունեցող Տրոյայի հնավայրի ճանապարհին և իր անվան շնորհիվ գրավում է բազմաթիվ զբոսաշրջիկների ուշադրությունը։ Այս անունը լսողները որպես կանոն անպայման հետաքրքրվում են, թե արդյոք բնակիչները մերկ են շրջում կամ գուցե ոչինչ չունեն, ունեզուրկ են։ Իսկ գյուղացիները հպարտությամբ են խոսում իրենց բնակավայրի անվան մասին և հաճույքով բացատրում անվան ծագումը։

posta.com.tr

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս